16:13
Ջրասուզումը բուժում և հանգստացնում է
 

   

Ջրասուզումը բուժում և հանգստացնում էԱմենասովորական լոգանքը հեշտությամբ կարելի է վերածել հրաշագործ ծիսակատարության՝ դարձնելով այն սթրեսի դեմ պայքարի լավագույն միջոց: Յոգայի պարապմունքների նման ջրային վարժություններն էլ առօրյա հոգսերից ձերբազատվելու և սթրեսից դուրս գալու գերազանց տարբերակ են, և համաձայնեք, որ հոգնեցուցիչ օրվանից հետո ոչ միայն հաճելի է, այլ նաև անհրաժեշտ է պառկել տաք և բուրավետ լոգարանում:
Սեփական հարկի տակ սթրեսաթերապիայի սեանս անցկացնելիս հարկավոր     է     միայն     մի     քանի     գաղտնիք     իմանալ:


Մարմինն ու գիտակցությունը սերտորեն են կապված: Ահա թե ինչու սթրեսային վիճակը մշտապես ուղեկցվում է մկանայի նլարվածությամբ: Լիցքաթափելով մարմինը՝ մենք հաղթահարում ենք նաև մտավոր հոգնածությունը: Հայտնի է, որ մկանային լիցքաթափումից լավանում է նույնիսկ տեսողությունը: Լիցքաթափումից առաջ հարկավոր է վճիռ ընդունել՝ որևէ բանի մասին չանհանգստանալ և ընդունել կողմնակի հայեցողի դիրքորոշում: Բուրավետ մոմերն ու մեղմ երաժշտությունը էլ ավելի կնպաստեն անհրաժեշտ տրամադրվածությանը:

Ջերմացում

Ջերմությունը ողջ միջոցառման հաջողության երաշխիքն է: Տաք ջուրը լավացնում է արյան շրջանառությունը, թուլացնում մկանները, և նյարդային համակարգը ստանում է հանգստանալու երկար սպասված հնարավորությունը: Ջրի տաքությունը պետք է լինի 36,6-40 °C-ի սահմանում: Ինքներդ որոշեք, թե ձեզ համար որն է ամենահարմար ջերմաստիճանը, պետք չէ ռիսկի դիմել և գերտաքանալ:

Խորասուզում

Ջրասուզումը բուժում և հանգստացնում էՈրքան խորը սուզվեք ջրի մեջ, այնքան լավ: Նպատակահարմար է մինչև վիզը հասնող ջրի մակարդակը: Բայց եթե վահանագեղձի կամ շնչառական համակարգի խնդիրներ ունեք, ջուրը պետք է ծածկի մինչև սրտիշրջանը՝ կրծքավանդակից ներքև: Առավել լավ արդյունքի հասնելու համար ջրի մեջ պետք է ընկղմել նաև ձեռքերն ու ոտնաթաթերը:

Արոմաթերապիա

Ոմանք պնդում են, թե պետք է պառկել որոշ քանակությամբ հանքային աղեր պարունակող մաքուր ջրում: Շատերն էլ համոզված են, որ բուսաթուրմերով լոգանքներն ամենալավ միջոցն են լարվածությունը հանելու համար: Բուժիչ ներգործությամբ հայտնի են գիհին, լորենու ծաղիկը, կատվախոտի արմատը: Ծովի աղը նվազեցնում  է հոգնածությունն ու կարգավորում արյան ճնշումը, իսկ օդափրփուրը՝ ստեղծում թեթևության զգացողություն: Թարմացնող են համարվում ցիտրուսային բուրմունքները: Օրինակ, վարդագույն գրեյպֆրուտ ըարթնացնում է ուրախության և երջանկության զգացողություն, ազատում տհաճ մտքերից:

Հաճելին՝ օգտակարի հետ

Քանի դեռ մարմինն անկշռելիության վիճակում է, կարող եք հոգ տանել դեմքի համար, քանի որ այդ ընթացքում մաշկի ծակոտիները լայնանում են, բարձրանում է սնուցող դիմակի արդյունավետությունը, և օգտակար բաղադրիչները ներթափանցում են մաշկի ամենախորը շերտերը:
Փաստորեն, օրվա մեջ ձեզ հատկացրած մի քանի ժամը կարող են վերականգնել նյարդային համակարգը, կօգնեն անէանալ աշխարհից և հասնել ամենաիսկական նիրվանայի և հարմոնիայի:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 946 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Առողջ ապրելակերպ, հոգեկան անդորր, առողջարան, հարմոնիա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ