18:16 Հնդկական «Այուրվեդի» զարմանալի բուժիչ բաղադրատոմսերը | |||
«Այուրվեդը» («Գիտություն կյանքի մասին») առողջապահական հնագույն համակարգն է՝ ստեղծված Հնդկաստանում, որն ընդունվել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից:
«Այուրվեդը» խորհուրդ է տալիս ուտելուց առաջ օգտագործել թարմ կոճապղպեղի փոքրիկ կտոր՝ մի քիչ աղի ու կիտրոնի մի քանի կաթիլ հյութի հետ: Սրանք սկսում են ակտիվացնել թքագեղձերը՝ առաջացնելով անհրաժեշտ ֆերմենտներ, և սնունդը հեշտ է մարսվում: «Այուրվեդը» խորհուրդ է տալիս խուսափել սառն ըմպելիքից և ուտելիքից: Դա նման է շիկացած փայտերի վրա սառը ջուր լցնելուն: Պետք է խուսափել նաև սառն ու տաք մթերքների միաժամանակյա օգտագործումից: Շատ կարևոր է սնվելու ժամանակը: Ուշ ժամերին ընթրելու պատճառով առավոտյան դժվար ենք արթնանում, ինչպես հարկն է աշխատունակ ու ակտիվ չենք լինում: Այդ ամենից խուսափելու լավագույն միջոցը բնության կողմից սահմանած՝ սնվելու համար բարենպաստ պայմաններին հետևելն է: Արեգակն առավել ուժեղ է ժամը 12-13:00-ին, համապատասխանաբար ուժեղ է մարսողական կրակը: Այսինքն՝ մեր միտքն ու մարմինը կապված են շրջակա միջավայրի հետ: Ընթրիքը պետք է լինի ճաշից թեթև և մինչև ժամը 20-ը: Ժամը 22-ից մարմինն աշխատում է տոքսինների այրման համար և շարունակում է օրվա ընթացքում կերածի մարսումը: Շատ օգտակար է ուտելուց հետո լասսի (թան) խմելը: ¼ բաժակ մածնին խառնեք 1 բաժակ ջուր, աղ ու պղպեղ: Ստորև ներկայացվում են պարզ բաղադրատոմսեր «Այուրվեդից».
Հինդիից թարգմանեց Գայանե Աղամալյանը Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |