10:39
Տարածված հարցեր՝ ստամոքսի հետ կապված. պատասխանում է գաստրոէնտերոլոգը
 

   

 
Հարցերին պատասխանում են Հելիոս բժշկական կենտրոնի մասնագետները:
 
 

 
Տարածված հարցեր՝ ստամոքսի հետ կապված. պատասխանում է գաստրոէնտերոլոգը
 
 
 
Ի՞նչը կարող է հանդիսանալ ստամոքսի ցավի  պատճառ:
 
Պատճառները բազմազան են` ստամոքսի սուր և քրոնիկ բորբոքումներ, որոնք կարող են լինել բարձր և ցածր թթվայնությամբ պայմանավորված, 12 մատնյա աղու բորբոքումներ , սուր և խրոնիկ էրոզիաներ, խոցեր, ինչպես ստամոքսում այնպես էլ 12 մատնյա աղում, ենթաստամոքսային գեղձի բորբոքում: Այս բոլորը ճշտելու համար անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն  և հետազոտություն:
 
Ի՞նչը կարող է հանդիսանալ որովայնի ցավի պատճառ:
 
Որովայնի ցավի պատճառ կարող են հանդիսանալ ստամոքսի սուր և խրոնիկ բորբոքումները,  12 մատնյա աղու բորբոքումները /էրոզիաներ, խոցեր/,  աղիների բորբոքումները` /հաստ և բարակ աղու/, լեղապարկի բորբոքումը, լեղածորաննների դիսկինեզիաները, լեղապարկի քարային հիվանդությունը, գազերի առկայությունը որովայնում, լուծերն ու փորկապությունները, կույր աղու բորբոքումները: Նման ախտանիշների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը:
 
Որո՞նք են դեմքի մաշկը ցանավորման պատճառները:
 
Պատճառ կարող են հանդիսանալ բերանի խոռոչի բորբոքումները, թարախային անգինան /խրոնիկ/, չբուժված ատամները, աղիների անկանոն գործելը, աղիների դիզ. բակտերիոզը, ենթաստամոքսային գեղձի բորբոքումները, ճիճվակրությունը:
 
Ի՞նչը կարող է հանդիսանալ  սրտխառնոցի  պատճառ:
 
Սրտխառնոց կարող է առաջանալ որովայնի խոռոչի բոլոր օրգանների բորբոքումների, ինչպես նաև արյան ճնշման բարձրացման, նևրոզների, դեպրեսիաների, ճիճվակրության և մի շարք այլ հիվանդությունների ժամանակ:
 
Ունեմ այրոցի զգացողություն, ո՞րն է պատճառը:
 
Այն կարող է լինել բարձր թթվայնությամբ ընթացող գաստրիտների, ստամոքսի և 12 մատնյա աղու խոցային հիվանդության ժամանակ, նաև երբ ստամոքսահյութը ստամոքսից հետ է շպրտվում կերակրափող: Խորհուրդ է տրվում դիմել բժշկի և ստանալ համապատասխան բուժում:
 
Ունենում եմ հաճախակի փորլուծություն:
 
Լուծի պատճառ կարող են լինել աղիների բազմաթիվ հիվանդությունները: Պատճառը հայտնաբերելու համար անհրաժեշտ է կատարել  կղանքի բակտերիոլոգիական հետազոտություն որևիցէ աղիքային ինֆեկցիան ժխտելու համար: Լուծի պատճառ կարող են հանդիսանալ ֆերմենտների  պակասությունը, լյարդի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունը, լյամբլիաների, ամեոբիազի, տափակ որդերի առկայությունը, Կրոնի հիվանդությունը և մի շարք այլ հիվանդություններ:
 
Տառապում եմ փորկապությամբ, ի՞նչ անել:
 
Կարող է կապված լինել աղիների  դիզ. բակտերիոզի, սննդակարգի, նյարդային համակարգի հիվանդությունների, նստակյաց կյանքի հետ: Կարող է լինել նաև ժառանգական հիվանդությունների /դոլիխոսիգմա/, հաստ աղու և ստամոքսի իջեցման հետևանք: Անհրաժեշտ է հետազոտվել պատճառը պարզելու համար:
  
 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 10691 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Առողջ ապրելակերպ, ստամոքսի հետ կապված խնդիրներ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ