ԹԵՍՏ. Ճանաչու՞մ եք Ձեր ամուսնուն
 
Փորձեք որոշել ձեր ամուսնու բնավորությունը` նրան առաջարկելով  պատասխանել տրված հարցերին: Պարզ է,  որ պատասխանները պետք է անկեղծ լինեն: Նույն հարցերին պատասխանեք և ինքներդ: Առանձին-առանձին հաշվեք ձեր և նրա միավորները: Արդյունքները համեմատելով` կկարողանաք պարզել, թե որքանով եք ճանաչում ձեր ամուսնուն: Նրա հավաքած միավորների թիվը ցույց կտա, թե նա իրականում ինչպիսին է:  
 
ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
 
Եթե ձեր միավորները ձեր ամուսնու միավորներից տարբերվում են 5 միավորով, համարեք, որ դուք հրաշալի ճանաչում եք նրան:
 
Եթե տարբերությունը հասնում է 6-10 միավորի, նշանակում է, որ դուք ձեր ամուսնուն բավականաչափ լավ եք ճանաչում, բայց ոչ այնքան լավ, ինչքան ինքներդ եք կարծում: Նրանից կարող եք սպասել անակնկալներ:
 
10 միավորից ավելի տարբերությունը ցույց է տալիս, որ դուք չափազանց քիչ գիտեք ձեր ամուսնուն, նա բոլորովին այն չէ, ինչպիսին դուք եք նրան համարում:
 

Փորձիր, միգուցե ինչ-որ չափով կարողանա՞ս կողմնորոշվել :)


Ներդաշնակ և հաջողվա՞ծ է արդյոք ձեր ամուսնությունը

Մեկի համար ամուսնությունն ինքնատիպ խաղ է կամ ձանձրույթը փարատելու միջոց, մեկ ուրիշի համար` կյանքի ամենակարևոր մասը: Իհարկե, ամուսինների պահվածքն ուսումնասիրելով կարելի է որոշակի գաղափար կազմել նրանց ընտանեկան կյանքի մասին, սակայն հիմնականում, ինչպես ասում են, «ընտանիքը մութ անտառ է» և դժվար է դատողություններ անել այդ մասին: Ինչպիսի՞ն է արդյոք քո ամուսնությունը, ներդաշնակ զու՞յգ եք արդյոք, թե՞ ձեր միությունը դատապարտված է կործանման: Հնարավորին չափ անկեղծորեն պատասխանիր մեր թեստի հարցերին, և քեզ համար շատ բան պարզ կդառնա:


HTML Online Editor Sample

Ընդամենը մի քանի րոպե, և պարզ կդառնա, թե ինչպիսի խառնվածք ունեք: Թեստը կարող եք լրացնել նաև ընկերական շրջապատում:

Թեստ. Ձեր խառնվածքը


Ձեր վերաբերմունքը սիրուն

Եթե ցանկանում եք ավելի լավ հասկանալ, թե ինչպես եք վերաբերվում սիրուն, կամ էլ ձեր հայացքները համեմատել մտերիմ մարդու հայացքների հետ, ապա կարդացեք բերվող պնդումները և ասե՛ք, թե համաձայն եք արդյոք դրանց հետ:


Սիրելի՛ աղջիկներ, հավանաբար ձեզ կհետաքրքրի, թե ինչպիսի տղամարդ է ձեզ վիճակված: Այս թեստը կօգնի քիչ-թե շատ կողմնորոշվել այդ հարցում…


Ինչպիսի՞ն է քո բնավորությունը

Պարզիր թեստի օգնությամբ՝ տրամադրելով 5 րոպե:


Տրամադրիր ընդամենը 7 րոպե և ինչ-որ բան կիմանաս քո մասին :)


սեր, թե ընկերություն

Եթե չեք կողմնորոշվում ձեր զգացմունքներում, միգուցե այս թեստն օգնի:


Թեստ. խանդո՞տ եք արդյոք

Խանդը, երբ չափավոր է, ինչ-որ տեղ օգտակար է: Բայց, եթե այդ զգացմունքը չափազանց է, կարող է քայքայել ցանկացած հարաբերություն: Թեստի միջոցով պարզեք՝ խանդո՞տ եք բնավորությամբ, թե ոչ:


Ճանաչու՞մ եք ինքներդ ձեզ


Իրականությունից թաքնվու՞մ եք

Որոշ մարդիկ անընդհատ սավառնում են ամպերում։ Ոմանք էլ այնքան երկրային են, որ միայն իրենց կոշիկների քթերի կեղտն են տեսնում։ Իսկ դուք կարողանու՞մ եք պահպանել անհրաժեշտ հավասարակշռությունը։


Վստահու՞մ եք ինտուիցիային

Պատասխանելով հարցերին` կարող եք իմանալ, թե որքանով է զարգացած ձեր ինտուիցիան և արժե՞ վստահել ձեր ներքին ձայնին:


Թեստ. Ներդաշնա՞կ զույգ եք, թե՞ ոչ

Իհարկե, թեստը բացարձակ արդյունք չի կարող ցույց տալ, բայց որոշակի ուղղություն կտա, թե ինչքանով եք ճիշտ զգում իրար և որքան խորն են ձեր զգացմունքները միմյանց հանդեպ:


Ձեր բնավորության մեջ արակա՞նն կողմն է իշխում, թե՞ իգականը

Այս թեստի ոչ մի հարց պատահական չէ: Թեստն անցնելով՝ դուք որոշակի պատկերացում կստանաք, թե ձեր բնավորության մեջ իգակա՞նն կողմն է գերակշռում, թե՞ արականը:


 
ԹԵՍՏ. արդյոք լա՞վ ամուսին եք
 
Տղամարդն ընտանիքի գլխավորն է: Բայց ժամանակակից զբաղված մարդու ընտանիքում գրեթե ողջ հույսը, իշխանությունը, կարծես թե, նույնպես պատկանում է կնոջը: Նա է վարում տնային տնտեսությունը, մարում մուծումները, հաշիվներ անում, պահում և վերանորոգում բնակարանն ու էլի շատ ուրիշ գործեր: Կանանց մեծամասնությունը հաջողությամբ է գլուխ հանում այդ պարտականություններից, բայց նրանց խնդիրը խիստ թեթեւանում է, եթե ամուսինները տնային գործերին մոտենում են այնպես մասնագիտորեն, ինչպես իրենց աշխատատեղերում են: (աղբյուր՝ zaruhi.com)
 
Եվ այսպես, եթե գործարար տղամարդն այնքան էլ մտահոգված չէ ընտանիքով, ապա նա պետք է լրջորեն մտածի այդ մասին եւ պատասխանի մեր առաջարկած հարցերին` ասելով միայն «այո» կամ «ոչ»:

Ի՞նչ է ձեզ համար շքեղությունը

Փրփրուն շամպայն հախճապակյա բաժակում, սպորտային արագընթաց մեքենա սեփական առանձնատան դռան առջև, էկզոտիկ հանգստավայր մեկնելու երկու տոմս՝ ճենապակյա սկուտեղի վրա... Ո՞վ գեթ մեկ անգամ չի երազել ունենալ այս ամենը: Առաջարկվելիք թեստի միջոցով փորձեք պարզել, թե  որքանո՞վ է ձեզ համար կարևոր ճոխ ու շռայլ կենսակերպը: Աղբյուր՝ zaruhi.com:


Զարգացած երևակայություն ունե՞ք, թե՞ ոչ

Երազկո՞տ եք, թե՞ հաշվենկատ: Պատասխանեք այս թեստի հարցերին և որոշակի պատասխան կստանաք:


Որոշեք ձեր բնավորությունը ըստ Ձեր պայուսակի


Ամենաբազմազան իրեր պահելով ձեր պայուսակում` դուք հավանաբար չեք էլ կռահում, որ այդ իրերը և դրանք տեղավորելու կերպը կարող են որոշակի պատկերացում տալ ձեր բնավորության մասին: Իսկ ինչպիսի՞ն եք դուք՝ բացեք ձեր պայուսակը.

 


Ձեր ինքնագնահատականը

Որքանո՞վ է բարձր ձեր ինքնագնահատականը

Կյանքում ինչն Է ձեզ համար ամենից թանկ: Ձեր լավագույն ընկե՞րը, աշխատանքի ձեր կարողություննե՞րը, ձեր ընտանիքի սե՞րը: Կհավատա՞ք արդյոք, եթե ասենք, որ կա ինչ-որ բան, որը ձեզ համար ավելի անգին է: Մտածեք ձեր ինքնագնահատականի մասին, ինքն իր նկատմամբ շոյիչ զգացումների և դիրքորոշումների հավաքածուի մասին, որը թույլ է տալիս հասկանալ ինքն իրեն հաջողակ և անհաջողակ մարդ զգալու միջև եղած տարբերությունը:

Ինքնագնահատականը շատ բանով դրսևորվում է մեր վարքում, և երբեմն այն կարելի է հայտնաբերել անգամ անզեն աչքով: Օրինակ՝ ինչպիսին է այն մարդու ինքնագնահատականը, որը խոսում է անբարեհունչ և քայլելիս կուզիկանում է, և նրա ինքնագնահատականը, ով բառերն արտաբերում է հստակորեն, չի բաձրացնում ձայնը և քայլում է ուսերն ուղղած ու հպարտորեն գլուխը բարձր պահած:

Մարդու ինքնագնահատականր պարզելու շատ միջոցներ կան: Դրանցից մեկը շրջապատողների հետ նրա շփվելու ոճն ուսումնասիրելն է:
Հասարակության մեջ մարդու վարքը, կյանքի վերաբերյալ նրա հայացքները նրա ինքնագնահատակաեի թաքնված ցուցիչներ են:

Պաատասխանեք ազնվորեն:


Խնամքո՞վ եք վերաբերվում սեփական առողջությանը

Խնամքո՞վ եք վերաբերվում սեփական առողջությանը


Սիրու՞մ ես ծննդյանդ օրը: Պարզիր թեստի օգնությամբ:


Ռոմանտի՞կ ես, թե՞ ռեալիստ
 
Քեզ ասել են, որ անուղղելի ռոմանտի՞կ ես, որ անընդհատ սավառնում ես ամպերում: Իսկ գուցե ընդհակառակը՝ քեզ չափազանց պրագմատի՞կ են համարում: Այս թեստը կօգնի պարզել, թե ով ես իրականում՝ իր ասպետին սպասող արքայադու՞ստր, թե՞ փաստերով և իրականությամբ ապրող ժամանակակից աղջիկ:

Լա՞վ ծնող եք արդյոք

Ինչպիսի՞ ծնող եք:  Փորձեք պարզել թեստի օգնությամբ:


Կարելի՞ է ձեզ համարել գործնական մարդ

Զարգացա՞ծ է արդյոք ձեր գործնական ջիղը. պարզեք այս թեստի օգնությամբ


Ձեր ինքնագնահատականը

Թեստ. Ձեր ինքնագնահատականը


Մեզ հետ որոշեք ձեր հոգեբանական տարիքը

Բոլորիս հայտնի է այս արտահայտությունը. «Մենք այնքան տարեկան ենք, որքան զգում ենք»: Բայց ինչպե՞ս իմանանք՝ որքան է մեր հոգեբանական տարիքը, «քանի տարեկան է» մեր հոգին:
Ձեր ուշադրությանը ներկայացվող ոչ բարդ թեստը կօգնի պատասխանել այդ հարցին:
Աշխատե՛ք բոլոր հարցերին պատասխանել արագ, առանց մտորելու:
Հոգեբանների կարծիքով՝ հենց այդ ձևով դու կարող եք ամենաճիշտ արդյունքներն ստանալ:


Անվերջ տարակուսանքներ, ոչ մի կերպ չես կարողանում կողմնորոշվել, թե ինչպիսի տղամարդ է քեզ հարկավոր... Այս թեստը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչ ես ուզում և ինչ պետք է փնտրես:


Սիրահարված ես, թե՞ հրապուրված... Պարզիր թեստի օգնությամբ


Իհարկե, լավ կլիներ, որ այս հարցը տրվեր ոչ թե ձեզ` տնտեսուհիներիդ, այլ ձեզ շրջապատող մարդկանց: Բայց ավելորդ չէր լինի, եթե դուք ինքներդ մեկ անգամ ևս մտածեիք այն մասին, թե ինչպես եք վարում տնտեսությունը: Գուցեև դրա շարժառիթը լինի կիսալուրջ-կիսահումորային այս թե՞ստը:

 


Լա՞վ տնային տնտեսուհի եք արդյոք

Անկասկած, շփման մեջ իդեալականն այն մարդն է, որը գիտի իր ուժը, բայց չի ցուցադրում այն. Համեստ է, արժանապատվությամբ լի է, բայց դրանով հանդերձ բարեհամբույր է և քաղաքավարի: Կոլեկտիվում լավ մթնոլորտ է ստեղծում և ցանկացած հանգամանքներում լավ տրամադրություն է պահպանում, ընդունակ է չափավոր տարվել ինչ-որ բաներով, ունի սեփական տեսակետ և ամուր կերպով պաշտպանում է այն՝ ոչ ի վնաս շրջապատողների: Այդպիսի մարդկանց հետ հետ շփումն ուրախություն և հաճույք է պատճառում, իսկ կյանքը ներդաշնակ է թվում: Իսկ դուք ինչպիսի՞ն եք շփման մեջ: Փորձե՛ք պարզել թեստի օգնությամբ:


Կանացի եք արդյոք

Որքանո՞վ եք դուք կանացի, փորձեք պարզել թեստի օգնությամբ:

Լա՞վ տնային տնտեսուհի եք արդյոք

Տղամարդն ընտանիքի գլխավորն է: Բայց ժամանակակից զբաղված մարդու ընտանիքում գրեթե ողջ հույսը, իշխանությունը, կարծես թե, նույնպես պատկանում է կնոջը: Նա է վարում տնային տնտեսությունը, մարում մուծումները, հաշիվներ անում, պահում և վերանորոգում բնակարանն ու էլի շատ ուրիշ գործեր: Կանանց մեծամասնությունը հաջողությամբ է գլուխ հանում այդ պարտականություններից, բայց նրանց խնդիրը խիստ թեթևանում է, եթե ամուսինները տնային գործերին մոտենում են այնպես մասնագիտորեն, ինչպես իրենց աշխատատեղերում են:


Պարզեք թեստի օգնությամբ՝ տրամադրելով ընդամենը 4 րոպե:


Որքանո՞վ եք ճանաչում ձեր ամուսնուն. պարզեք թեստի օգնությամբ՝ անկեղծ պատասխանելով հարցերին:


Հաճա՞խ ես սիրահարվում...

 

Իհարկե լիովին ճշգրիտ բնութագիրդ թեստը չի կարող տալ այս հարցում, բայց որոշակի պատկերացում կկազմես:


ԹԵՍՏ. Կհաղթե՞ք արդյոք սեռերի ճակատամարտում

ԹԵՍՏ. Կհաղթե՞ք արդյոք սեռերի ճակատամարտում

Ասում են՝ ժամանակ կորցնելու երկու ձև կա՝ մետրոյի վագոնում հայտարարություններ կարդալը և կամրջի վրայից ներքև թքելը: Հավանաբար, այս երկուսին կարելի է ավելացնել ևս մեկը՝ սեռերի միջև ճակատամարտը:
Այդ անհաշտ մրցակցությունն ավելի շուտ կարող է կրքերի շիկացման հանգեցնել, քան լույս սփռել իսկության վրա: Երկու սեռերի ուժեղ և թույլ կողմերն իդեալականորեն լրացնում են կյանքում և սքանչելի՝ սիրախաղում:
Եթե հնարավոր լիներ իմանալ ձեր կարծիքը հակառակ սեռի մասին, ապա որոշ տարօրինակ փաստեր կպարզվեին: Թեստի հարցերին պատասխանելով՝ կարող եք պարզել, թե հակառակ սեռի մասին ձեր պատկերացումները որքանով են համապատասխանում իրականությանը:


Ձեր վերաբերմունքը սեքսին. ԹԵՍՏ

Եթե ցանկանում եք ճշգրիտ արդյունք ստանալ, ապա առավելագույնս անկեղծ պատասխանեք հարցերին.


Ինչպիսի՞ն եք նվեր ընտրելիս

Ինչպիսի՞ն եք նվեր ընտրելիս

Հազիվ թե գտնվի մեկը, որ չսիրի նվերներ ստանալ։ Սակայն ոչ պակաս հաճելի է նվերներով ուրախացնել ընկերներին և մտերիմներին։ Եվ նվերի արժեքը ամենևին էլ չի որոշում նրա գինը։ Ինչպես ասում են. «Ինձ համար թանկ չէ քո նվերը, այլ թանկ է քո սերը»։

Նվերն ավելի հեշտ է ընտրել, եթե գիտեք տվյալ մարդու ճաշակը, ում համար այն նախատեսում եք։ Սակայն նվերը բացահայտում է նաև մեր սեփական ճաշակը։ Եվ, ինչպես հոգեբաններն են ասում, ոչ միայն ճաշակը, այլև՝ բնավորության առանձնահատկությունները։

Ցանկանո՞ւմ եք ստուգել նրանց իրավացիությունը և միաժամանակ ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ։ Ուրեմն պատասխանեք այս թեստի հարցերին, հաշվեք միավորները և եզրակացությունները համեմատեք ինքներդ ձեր մասին ունեցած պատկերացման հետ։


ԹԵՍՏ. Նյարդային մարդ եք, թե ոչ

Ինչպե՞ս ենք մենք հաղթահարում ամենօրյա ջղագրգռվածությունը: Որքանո՞վ ենք տիրապետում մեզ կարևոր, ճգնաժամային պահերին: Այս հարցերին գոնե մոտավոր կպատասխանի այս թեստը: Պատասխանների տեսակները՝ «շատ», «առանձնապես ոչ», «ոչ մի դեպքում»:


Մշտապես տանջվում ես կասկածներից կամ, ընդհակառակը, աչքի ես ընկնում ինքնավստահությամբ: Պատասխանիր թեստի հարցերին և իմացիր ողջ ճշմարտությունը: Միայն ազնվորեն պատասխանիր, այլապես ոչինչ չի ստացվի:


Թե՛ աշխատավայրում և թե անձնական կյանքում շատ հաճախ ինքնագնահատման չափանիշներն են որոշում, թե ինչպիսին կլինի քո ընտրած ճանապարհը և հաջողության կհասնե՞ս արդյոք: Ստուգիր ինքդ քեզ և համոզվիր, թե օժտվա՞ծ ես արդյոք քո արժեքն իմանալու հրաշալի հատկությամբ:


Ընդհանրապես ընկերուհու կարիք ունե՞ք։ Ստուգեք։


Պարզեք` կոնֆլիկտայի՞ն անձ եք, թե՞ ոչ:


Այս թեստը կպարզի՝ որքանով եք խորաթափանց և ուշադիր:


Պատասխաններից ընտրեք Ձեզ առավել բնորոշը և որոշակիորեն ճշգրիտ արդյունք կլինի:


Դիկտատո՞ր, թե՞ դեմոկրատ

Դիկտատո՞ր, թե՞ դեմոկրատ

Այս թեստն ամենևին էլ քաղաքական գործիչների համար չէ, ինչպես կարելի է ենթադրել վերնագրից, այլ նրանց համար, ովքեր ցանկանում են որոշել մարդկանց հետ իրենց շփման ոճը:


Սիրու՞մ եք ձեզ

Տարածված կարծիք է, թե սեփական անձը սիրելը եսասիրություն է, իսկ դա բացասական հատկանիշ է: Սակայն, հոգեբանները պնդում են, որ իր անձը սիրելը ամենևին էլ վատ բան չէ, նույնիսկ հակառակը` այն նպաստում է հաջողությանն ու շրջապատի հետ լավ հարաբերություններ հաստատելուն:


 

Որքանո՞վ ես առաջնորդ. հոգեբանական թեստ


HTML Online Editor Sample

Ինչքան հաճախ ենք հայտնաբերում, որ օրն անցավ, իսկ գործերը կիսատ են մնացել... Ժամանակի սխալ կառավարումը, վատնումը ոչ միայն անարդյունավետ աշխատանքի, այլև բազմաթիվ սթրեսների պատճառ են դառնում։
Ձեզ ենք առաջարկում այս փոքրիկ թեստը՝ պարզելու ինքներդ ձեզ համար, թե որքան ենք կարևորում ժամանակի առավելագույն կառավարումը։


 

Առաջարկում ենք մի թեստ, որը թույլ կտա պարզել, թե դուք որքա­նով եք ձեզանից գոհ, արդյոք չափից ավելի ամաչկոտ չե՞ք:

Միգուցե, դուք նկատել եբ, որ հաճախ եք անհարմար զգում ձեր ւսրարքների, խոսքերի ու գործողությունների համար, տանջվում եք խղ­ճի խայթից, իսկ երբեմն Էլ չեք կարողանում ուղիղ զրուցակցի աչքերին նայել:
Եթե այո, ապա իր նկատմամբ, իր ուժերի նկատմամբ անվստահու­թյունը, ավելորդ ամաչկոտությունն Է խոսում ձեր մեջ:


Այս հարցը հանգիստ չի տալիս հազարավոր աղջիկների, չէ՞ որ բոլորսն էլ երազում են հանդիպել իրենց երազանքների ասպետին, ամուսնանալ նրա հետ, երկար և երջանիկ ամուսնական կյանք ունենալ: 

 

 

Բայց ի՞նչ անել, եթե չեք կողմնորոշվում՝ ժամանակը եկե՞լ է, թե՞ ոչ, կամ էլ արդյոք այն մարդը, ում հետ ցանկանում եք ամուսնանալ, ձեր իսկական և միակ երկրորդ կե՞սն է: 

Այս հոգեբանական թեստը ձեզ կօգնի շատ հարցերի պատասխաններ գտնել և ամենակարևորը՝ հասկանալ, թե դուք հոգեպես պատրաստ եք արդյոք կատարելու ձեր կյանքի կարևորագույն ընտրություններից մեկը, թե ոչ: 


Թեստ. Որքանո՞վ է զարգացած ձեր խարիզման

 

Պատասխանեք հարցերին՝ որքանով Է այս կամ այն պնդումը վերաբերում ձեզ: Ձգտեք որքան հնարավոր Է անկեղծ լինել ձեր պատասխաններում:


Թեստ. Շրջապատողների կարծիքը ձեր մասին

Ընդամենը 10 հարց: Ընտրե՛ք պատասխանների տարբերակներից միայն մեկը:

 

 


Թեստ. Որքանո՞վ եք ճշմարտասեր

Բերվող պատասխաններից հարկավոր է ընտրել համապատասխան տարբերակը:

 


Թեստ. Ձեր ներքին ազատության աստիճանը

Ես հասկացա, թե ինչ է նշանակում լինել ազատ: Ես գլուխ հանեցի այդ դժվար զգացումից, որն ամենաանձնական զգացումներից մեկն է աշխարհում: Եվ գիտե՞ք, թե ինչ է նշանակում լինել ազատ: Դա նշանակում է ամեն ինչի համար պատասխանատու լինել:

Լ. Մարտինով

Ներքին ազատության աստիճանը յուրաքանչյուր մարդու սուբյեկտիվ զգացումն է, որն ազդում է իր կյանքում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների հանդեպ նրա վերաբերմունքի վրա և որոշումների կայացման վրա:

Հրահանգ

Ձեզ ներկայացվում են մի շարք պնդումներ: եթե համաձայն եք տվյալ պնդման հետ, ապա դրե՛ք «+», իսկ եթե համաձայն չեք՝ «-»:

 


Թեստ. Ի՞նչ չափով եք տեղ տալիս հասարակության կարծիքին

Մեզանից յուրաքանչյուրն էլ ինչ-որ ծանոթ ունի, որն աչքի է ընկնում չափազանց զգայունությամբ՝ գրգռվող մարդ, որը շատ է ապրումներ ունենում այն կապակցությամբ, թե շրջապատողներն ինչպես կարձագանքեն իր արարքներին: Ծայրահեղ զգայուն մարդիկ շատ են անհանգստանում այն առթիվ, թե ուրիշներն ինչ կասեն կամ կմտածեն իրենց մասին: Այդ պատճառով էլ այդպիսի մարդու կողքին գտնվելիս շըջապատողներն իրենց բավական զուսպ են պահում՝ վախենալով ակամա վիրավորել նրան: Ինչ խոսք, այդ աստիճանի զգայուն լինելը ծայրահեղություն է, բայց իրականում մեզանից ամեն մեկն էլ այս կամ այն չափով նեղացկոտ է: Այդ երևույթը կոչում են «միջանձնային կողմնորոշում»:

Այս հասկացությունը մասնագետներն օգտագործում են մարդու կողմից ուրիշներին գիտակցելը նկարագրելու համար: Երկու տարվա ընթացքում Ուոլթեր Սվեփը և Ջեֆրի Ռուբինը Տաֆտսի Մեդֆորդյան համալսարանում (Մասաչուսեթս նահանգ) ուսումնասիրում էին ինը հարյուր ուսանողների և ուսումեասիրության հիման վրա մշակել են միջանձնային կողմնորոշումների սանդղակը, որն ընկած է թեստի հիմքում: Բացատրություն Թեստի հիմքում սոցիալական զգայունության սանդղակն է ընկած: Յուրաքանչյուր «ճիշտ է» պատասխան միջանձնային կողմնորոշման ցուցիչ է հանդիսանում: Թվում է, թե որոշ հարցեր սոցիալական զգայունության հետ ուղղակի կապ չունեն, բայց մարդիկ, որոնց համար ուրիշների կարծիքը մեծ նշանակություն ունի, համարում են, որ թեստի հարցերը ճշգրիտ նկարագրում են իրենց վարքը:

Այս թեստում բարձր միավորներ հավաքող մարդիկ շատ են անհանգստանում այն կապակցությամբ, թե ուրիշներն իրենց մասին ինչ կմտածեն: Նրանք արձագանքում են շրջապատողների վարքին և հակված են անձամբ հետաքրքրվելու իրենց մասին նրանց ունեցած կարծիքով: Շրջապատողների անտարբերության նկատմամբ նրանք ճիշտ նույնպիսի զգայունություն են դրսևորում, ինչպես իրեեց հասցեին արվող հաճոյախոսությունների նկատմամբ: եթե այդպիսի մարդկանց կտրուկ մերժում են, նրանց տրամադրությունն ընկնում է: Նրանք կարող են վիրավորվել: Միջին մարդու համեմատությամբ նրանք հասարակությունից ավելի մեծ վախ են զգում: Երբեմն շատ զգայուն մարդկանց հետ շփվելը դժվար է լինում:

Նրանք կարող են այն աստիճանի նեղացկոտ լինել, որ ծայրահեղ մանրակրկիտություն են դրսևորում ընկերներ ընտրելիս: Մինչդեռ «հաստակաշի» մարդիկ, ընդհակառակը, շրջապատողների կարծիքին մեծ նշանակություն չեն տալիս: Նրանց ավելի շատ այն հարաբերություններն են հետաքրքրում, որոնք կարող են օգտակար լինել անձնական նպատակներին հասնելու համար: Կյանքում այդպիսի մարդիկ գործնականում չեն ղեկավարվում շրջապատողների վարքով: Սովորաբար նրանց դուր է գալիս «դեպի իրերը կողմնորոշված» աշխատանքը: Այսպիսի մարդիկ հաճախ աշխատում են այնպիսի բնագավառներում, ինչպես մեքենաշինությունը, հաշվապահական հաշվառումը և գիտությունը:

Եվ այսպես, այլ մարդկանց համար որքանո՞վ եք դուք սոցիալապես զգայուն:

 


Թեստ. որքանո՞վ է ուժգին Նրա սերը քո հանդեպ

Պատասխանիր այս պարզ թեստի մի քանի հարցին և պարզիր, թե սիրելիդ որքանով է կարևորում քեզ և՝ ինչ տեղ ես գրավում նրա կյանքում:

 


Թեստ. Արդյո՞ք սիրելիդ իշխում է քեզ

Արևմտյան գիտնականները պնդմամբ` հարաբերություններում ինքնազոհողությունը համարվում է հոգեբանական խնդիր: Անցնելով այս թեստը` կարող ես բացահայտել «սիրային ստրկության» քո աստիճանը:

 


Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ