19:25
Համակարգիչն ու ձեր առողջությունը
 

   


Մարդկանց հիվանդություններն ու ընտրած մասնագիտությունը ուղղակիորեն փոխկապակցված են: Օրինակ` հանքափորները, սովորաբար, տառապում են սիլիկոզներից, նրանք, ովքեր ստիպված են ամբողջ օրը ոտքի վրա կանգնել, ունենում են երակների լայնացում… Իսկ որ «ախտանիշներն» են անհարմարություն պատճառում այն աշխատողներին, ովքեր օրվա զգալի մասը կամ ամբողջ օրն անցկացնում են համակարգչի առաջ:

Ցավեր պարանոցի, մեջքի, դաստակների հատվածում:

Համակարգիչն ու ձեր առողջությունըԵրբ մենք երկար ժամանակ համակարգչի առջև նստում ենք նույն դիրքով, մեջքի մկաններում լարվածություն է առաջանում, արյան շրջանառությունը դանդաղում է, ինչի արդյունքում հնարավոր է առաջանա բորբոքում: Խոսքը օստեոխոնդրոզի մասին չէ, խոսքը մկանային յուրահատուկ «շրջափակման» մասին է: Ինչու շրջափակում… Որովհետև մեջքի մկանները ճնշում են նյարդերը, որոնք դուրս են գալիս ողնուղեղից` առաջացնելով ցավ և զգայունակության խախտում: Եթե ճնշման են ենթարկվել պարանոցի հատվածի նյարդերը, տհաճ լարվածություն կզգաք մեջքի հատվածում, ըստ ձեր նստած դիրքի` հնարավոր է ցավեր զգաք նաև ոտքերի հատվածում:

Իսկ ինչպե՞ս օգնել ձեզ և ձեր աշխատակիցներին:
                                                                
Նախ պետք է աշխատանքային հարմարավետ պայմաններ ստեղծել. աթոռի բարձրությունը պետք է լինի 75 – 85 սմ: Ցանկալի է նստել պտտվող աթոռի վրա, որը հենակներ ունի բազուկների համար: Ստեղնաշարը պետք է հարամարեցնել այնպես, որ ձեր դաստակները կախված չլինեն: Խորհուրդ է տրվում օգտագործել մեծ մկնիկ:

Մաշկային ալերգիա, մազաթափություն, թթվածնային քաղց:

Համակարգիչը, ինչպես յուրաքանչյուր էլեկտրասարքավորում, էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր է: Էլեկտրամագնիսական դաշտը նպաստում է ձեռքերի, դեմքի և պարանոցի ալերգիկ երևույթների, մազերի չորությանը: Կանանց խորհուրդ է տրվում միշտ ունենալ դեմքի փափկությանը նպաստող կոսմետիկ միջոցներ: Սենյակում, որտեղ համակարգիչներ են աշխատում, պետք է լինի լավ օդափոխման համակարգ: Մոնիտորների հեռավորությունն իրարից պետք է լինի 9-10 մք: Ցանկալի չէ, երբ աշխատողը գործ է ունենում միաժամանակ երկու մոնիտորի կամ հեռուստաէկրանի հետ: Չեն խանգարի նաև օդը թարմացնելու միջոցները:

Աչքերի ծակոց և ցավ, արցունքներ, կոպերի և բիբի կարմրություն, ցավ ճակատի հատվածում, հոգնածություն:

Այս բոլորը այսպես կոչված «դիսփլեյական» հիվանդության ախտանիշներն են, որոնք կարող են ի հայտ գալ, եթե երկար և առանց ընդմիջումների հետևում եք էկրանին: Աստենոպիայի (տեսողական հոգնածություն) առաջին նշանները զգացվում են համակարգչի առջև առանց ընդմիջման 45 րոպե աշխատանքից հետո: Տեսողական գործառույթները կտրուկ թուլանում են երկու ժամ հետո: Իսկ չորս ժամ աշխատանքի արդյունքում հնարավոր է առաջանա տեսողական հյուծվածություն: Շատ կարևոր է մոնիտորի և Ձեր աչքերի միջև ճիշտ տարածության պահպանումը. այն է` 70 սմ:

Մոնիտորը պետք է դրված լինի այնպես, որ վրան վառ լուսամփոփի կամ արևի լույսը չընկնի: Եթե համակարգիչն օգտագործվում է դիզայնի համար, ապա մոնիտորը չպետք է լինի 17 դյույմից փոքր, իսկ ընտրված հաճախականությունը չպետք է լինի 85 հերցից պակաս: Որքան ցածր է ընտրված մոնիտորի հաճախականությունը, այնքան պարզ է պատկերը, և քիչ են հոգնում աչքերը: Պետք է աշխատել, որ մեծ հակադրություն չլինի էկրանի և տվյալ սենյակի գույների միջև: Ոչ մի դեպքում չի կարելի համակարգչով աշխատել մութ կամ կիսամութ սենյակում: Սենյակի իրիկնային լուսավորությունը ցանկալի է լինի երկնագույն երանգի: Ցերեկային ժամերին ևս ցանկալի է դիսփլեյի շուրջը ստեղծել երկնագույն ֆոն պատերը ներկելու միջոցով: Ամեն 40 – 45 րոպեն մեկ պետք է կատարել կարճատև մարմնամարզական դադար. աչքերի պտտում ժամացույցի սլաքի ուղղությամբ և հակառակը, թեթև մարմնամարզական վարժություններ ամբողջ մարմնի համար, թեկուզ այդ ամենը տևի մի քանի ակնթարթ:

Ներվային պահվածք, ճնշման բարձրացում, հիշողության և քնի խախտումներ:

Այս ամենը սթրեսի արդյունք է, որն առկա է ցանկացած աշխատանքում: Սակայն սթրեսի աստիճանը ուղղակիորեն կապված է ձեր համակարգչի հետ: Համակարգիչը, որը «կախվում է», կորցնում է կարևոր տեղեկություններ կամ դանդաղեցնում է ձեր աշխատանքը, չի նպաստում հոգեկան հանգստությանը: Այնպես որ արագագործ համակարգչի ընտրությունը լիովին արդարացված կլինի:

 

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ (տեքստային հոլովակները դիտեք լիէկրան /fullscreen/ )
 

 

 
 

 

 
 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1468 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: համակարգիչների վնասը, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ