10:21
Ավելի լավ է չիր ուտել, քան հյութեր խմել
 

   


Բնական հյութերը պետք չէ չարաշահելՄրգահյութերը չպետք է չարաշահել, դրանք շաքարի մեծ քանակություն են պարունակում: Քաղցր ըմպելիքներն ավելի լավ է փոխարինել չոր մրգով: Նման եզրահանգման են եկել Հյուսիսային Ուելսի Բենգորի համալսարանի գիտնականները:

Բրիտանացի գիտանականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ գավաթ հյութը կարող է պարունակել հինգ թեյի գդալ շաքար: Դրա ավելցուկը հաճախ հանգեցնում է  ճարպակալման և նյութափոխանակության խանգարման:

Մասնագետները կոչ են արել խրախուսել մրգերի և բանջարեղենի օգտագործումը, որոնք ավելի շատ օգտակար նյութեր են պարունակում:

Լիդսի համալսարանի հետազոտողներն էլ պարզել են, որ չոր միրգը պարունակում է վիտամիններ, հակաօքսիդանտներ և  նյութափոխանակությունը բարելավող բջջանյութ: Չոր միրգը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում, դրանք օգտակար են նաև մետաբոլիզմի, սրտի հիվանդությունների համար:

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 2531 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան, Առողջ սնունդ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ