07:58
Խուրմայի օգտակար հատկությունները
 

   

 

Նատրիումի, մանգանի, կալիումի, մագնեզիումի և կալցիումի պարունակությամբ աչքի ընկնող խուրման գերազանցում է խնձորին: Այն նաև հարուստ է A, C, B վիտամիններով, ինչպես նաև յոդով և սախարոզով:

Նա, ով մշտապես խուրմա է ուտում, դրանում պարունակվող պեկտին նյութի շնորհիվ գրեթե խնդիրներ չի ունենա աղեստամոքսային տրակտում: Խուրման հրաշալի մթերք է, որը կարող է պաշտպանել բազմաթիվ հիվանդություններից: Կալիումի մեծ քանակության հաշվին խուրման շատ օգտակար է այն մարդկանց համար, ովքեր սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունեն:

Եթե ստիպված եք միզամուղ դեղեր ընդունել, որոնք օրգանիզմից դուրս են մղում կալիումը, ապա ձեզ համար խուրման ամենակարևոր մթերքն է, որը պետք է սեղանից անպակաս լինի: Կալիումն անհրաժեշտ է նաև երիկամներում քարերի առաջացումը կանխելու համար: Երկաթի մեծ քանակության շնորհիվ խուրման օգտակար է հղիներին և նրանց, ովքեր տառապում են սակավարյունությունից: Խուրմայի գործածումը հրաշալի կանխարգելիչ միջոց է վահանագեղձի հիվանդությունների դեպքում, քանի որ նրա բաղադրության մեջ յոդ կա:

Խուրման հարուստ է հակաօքսիդներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ: Բացի այդ, այն պարունակում է բետակարոտին և A պրովիտամին, որոնք պաշտպանում են օնկոլոգիական հիվանդություններից:

Խուրման ամրացնում է դիմադրողականությունը, բարձրացնում աշխատունակությունը, հանգստացնող ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա: Խուրմայի բարերար ազդեցությունը չի սահմանափակվում միայն ֆիզիկական առողջությամբ, այն նաև դիմահարդարման հիանալի միջոց է: Մաքուր մաշկին քսեք խուրմայի փափուկ պտղամիսը և 10-15 րոպեից լվացեք սառը ջրով:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 2787 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ