00:55
Վիտամիններ ծերության դեմ
 

   


Վիտամինների պակասից հյուծվում, վաղաժամ ծերանում է մաշկը: Կան վիտամիններ, որոնք օգնում են պայքարել երիտասարդության գլխավոր «թշնամիների»` հակաօքսիդանտների դեմ: Որո՞նք են այդ վիտամինները:

A վիտամինը: Օգնում է վերականգնել մաշկի նյութակազմվածքը, նվազեցնում է մաշկային ճարպի արտադրությունը: A վիտամինով հարուստ են բոլոր դեղին և նարնջագույն մրգերն ու բանջարեղենը (գազար, ծիրան, դեղձ և այլն), մուգ կանաչ տերևներով կանաչեղենը (սպանախ, թրթնջուկ (щавель), հազար և այլն):

C վիտամինը: Իմունային համակարգի խթանիչն է: Մաշկը պաշտպանում է բորբոքումներից, լավացնում է գույնը, նպաստում առաձգականության պահպանմանը: Ցիտրուսները (կիտրոն, նարինջ, կիվի, թուրինջ և այլն), կարմիր և կանաչ տաքդեղը, կաղամբը, մասուրը C վիտամինի հարուստ աղբյուր են:  
     
E վիտամինը: Օրգանիզմը պաշտպանում է տարբեր թույների կործանարար ազդեցությունից: E վիտամիով հարուստ են սերմերը, ընկույզները, ձիթապտղի ձեթը:
     
Օմեգա-3 ճարպաթթուները: Հիանալի միջոց են մաշկի առաձգականությունը վերականգնելու, գույնը լավացնելու համար: Այս ճարպաթթուներով հարուստ են ծովային ձկներն ու վուշի ձեթը:

Այն օգտակար է արյան զարկերակային բարձր ճնշումն իջեցնելու համար: Թարմ հյութը նաև օգնում է վերացնել կորյակները, ցանը և պեպենները: Իսկ թարմ կամ չորացրած տերևները դնում են թարախային վերքերին: Սրտի հիվանդությունները բուժելու նպատակով օգտագործվում են մորու ծաղիկներից պատրաստած թուրմը, որի համար 1 թեյի գդալ ծաղիկներին ավելացնում են 250 մլ եռջուր և թրմում 6 ժամ: Ընդունում են օրը 4-6 անգամ` 1-2-ական գդալ: 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1941 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ