23:01
Վազքի օգտակարության և երեկոյան մարզանքի մասին
 

   


Վազքի օգտակարության և երեկոյան մարզանքի մասին«Մարզանք» բառը շատերի մոտ ասոցացվում է ֆիզիկական վարժությունների հետ, որ կատարվում են առավոտյան: Բայց եթե հաշվի առնենք, որ մարզանքի նպատակն աշխատունակության ու ուշադրության մեծացումն է, նյարդային լարվածությունից ազատվելը, ապա ստացվում է, որ երեկոյան մարզանքն ավելի իրական է:

Շատերի մոտ հենց երեկոյան են զգացվում հոգնածություն, մեջքի ցավեր, իսկ աշխատանքի մասին միտքն էլ չի թողնում կենտրոնանալ կենցաղային խնդիրների վրա: Ահա այս դեպքերում էլ կարող է օգնել հատուկ ընտրված վարժությունների համակարգը, որը պետք է կատարել աշխատանքից հետո, իհարկե, ընթրիքից առաջ:

Ինչպիսի՞ խնդիրներ կարելի է լուծել երեկոյան մարզանքով.

Առաջին հերթին կարելի է թոթափվել «գայլի ախորժակից», հատկապես նիհարել ցանկացողների համար: Հանգստանում է նյարդային համակարգը, ու ազատվում ես սթրեսային վիճակից: Ազատվում եք այն հոգնածությունից, որ կուտակվել է աշխատավայրում: Շատ լավանում է ողնաշարի վիճակը և դադարում են մեջքի ցավերը: Ակտիվանում է ներքին օրգանների աշխատանքը: Ընդհանրապես յուրաքանչյուրն ինքը պետք է մշակի իր վարժությունների համակարգն, իհարկե, հետևելով որոշակի խորհուրդների: Առաջին հերթին մարզանք պետք է կատարել դատարկ ստամոքսով: Պետք է վերջացնել ընթրիքից 15-20 րոպե առաջ, իսկ պարապմունքի տեւողությունը պետք է լինի 10 րոպե: Կարիք չկա ամեն օր զբաղվել երեկոյան մարզանքով, կարելի է անել շաբաթվա մեջ 3 անգամ:

Պետք է աշխատել օրգանիզմը շատ չծանրաբեռնել: Իսկ ամենալավ վարժությունը վազքն է, որ համակարգային ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: Կարելի է ասել, այն իդեալական մեթոդ է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների համար` որպես պրոֆիլակտիկա սրտամկանի համար:

Վազքը պետք է սկսել 5 րոպեից, այնուհետեւ հասցնել 30 րոպեի: Պետք է վազել շաբաթվա մեջ 2-3 անգամ: Դրանից շատի դեպքում օրգանիզմը չի կարող հասցնել վերականգնվել, իսկ քչի դեպքում` կտրուկ նվազում է առողջարար նշանակությունը: Վազքից առաջ պետք է թեթև մարզել մկանները, իսկ վազքն սկսել դանդաղ, ապա` արագացնել: Հետո աստիճանաբար էլ դանդաղեցնել, իսկ վազելուց հետո ընդունել ջրային պրոցեդուրաներ:

Հավատացե'ք՝ այս ամենից հետո բավականին թեթև եք մտածում վաղվա օրվա մասին:

     


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դիետաներ | Դիտումներ: 1439 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ