12:39
Տղամարդկանց ավելորդ քաշը ժառանգաբար փոխանցվում է որդիներին
 

   

Ամերիկացի կենսաբանները պարզել են, որ գեր տղամարդկանց որդիներն ունեն իրենց հայրերից ավելորդ քաշ «ժառանգելու» ավելի մեծ շանսեր, քան բարեկազմ տղամարդկանց որդիները: Գիտնականները նման եզրակացության են եկել՝ հետևելով մկների սերունդների ֆիզիկական զարգացմանը: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:

 

Տղամարդկանց ավելորդ քաշը ժառանգաբար փոխանցվում է որդիներին

 

Մասնագետները հայտնաբերել են, որ նյութափոխանակությունն ու երեխաների վարքը կարող են կախված լինել նրանից, թե ինչով է սնվել նրանց հայրը բեղմնավորելուց երեք օր առաջ: Մկների սերունդների մոտ, երբ արուն սնվել է բարձր կալորիականությամբ սննդով, ձագի մոտ արդեն կյանքի 6-րդ ամսում ի հայտ է եկել ճարպակալման միտում:

Գիտնականները դեռևս դժվարանում են հայտնել ավելորդ քաշի «ժառանգաբար փոխանցման» պատճառը:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 799 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ