23:11
Թարմացնենք շնչառությունը
 

   


Բերանում տհաճ համը վերացնելուն, շնչառությունը թարմացնելուն կօգնեն որոշ մթերքներ:  Օրինակ, կանաչ թեյը ոչ միայն թարմացնում է շնչառությունը, այլև ոչնչացնում բերանի խոռոչում կուտակվող վնասակար մանրէները:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օրը 1 բաժակ կանաչ թեյը բավական է, որպեսզի լավանա նյութափոխանակությունը, իսկ ատամները չկորցնեն բնական սպիտակ գույնը: Տհաճ հոտ առաջացնող վնասակար մանրէները ոչնչացնող հատկություն ունի նաև յոգուրտը: Հատկապես արդյունավետ են D վիտամին պարունակող յոգուրտները:

Սոխի, սխտորի տհաճ հոտը վերացնելուն օգնում են սուրճի հատկիները (մի քանի րոպե ծամել 2-3 հատիկ սուրճ), համեմունքներից` մեխակը, իմբիրը, դարչինի հատիկները: Շնչառությունը թարմացնելու համար բավական է մի քանի րոպե ծամել մաղադանոսի կամ անանուխի տերևները, լավ են օգնում նաև կաղամբը, խնձորը, սամիթը, եղեսպակը, հազրեվարդը: Եղեսպակով կամ հազրեվարդով թուրմ են պատրաստում և ողողում բերանի խոռոչը:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1627 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ