05:51
Շաքարը վարակներին ավելի հեշտությամբ է թույլ տալիս տարածվել
 

   

Շաքարը վարակներին ավելի հեշտությամբ է թույլ տալիս տարածվելԳլյուկոզայի ցուցանիշների նվազումն օրգանիզմում թույլ է տալիս հաղթահարել շնչառական համակարգի հիվանդությունները, համենայնդեպս` բջջային մակարդակում: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը` այս բացահայտումը թույլ է տալիս նորովի նայել գրիպների դեմ պայքարի հարցին:

Դրա շնորհիվ հնարավոր կդառնա ձերբազատվել եղանակային շիճուկների ստեղծումից: Հյուսիսային համալսարանի զեկույցում նշվում է, որ բոլոր վիրուսներին գլյուկոզա է անհրաժեշտ: Լաբորատոր հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են A տեսակի գրիպը, ինչի արդյունքում ապացուցվել է, որ վարակը կարելի է կառավարել գլյուկոզայի մետաբոլիզմի փոփոխության հաշվին:

Բջիջը վարակելուց հետո վարակը գտնվում է պղպջակի մեջ: Վարակային HA և M2 սպիտակուցներն օգտագործում են պղպջակի ներսի թթու միջավայրը, որպեսզի վարակային լիպիդային շերտը միախառնեն պղպջակի նույն տարրի հետ: Դրանից հետո վարակային գենոմը հայտնվում է ներբջջային հեղուկում:

Արդյունքում` այս գործընթացը կարգավորում է թթվայնությունը: Եթե մեծանա գլյուկոզայի մակարդակը բջջում, ապա վարակման ցուցանիշը կավելանա, իսկ հակառակ գործողության դեպքում նվազում է վարակի տարածման ցուցանիշը:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 639 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ