19:43
Շաքարային դիաբետ
 

   

 

Շաքարային դիաբետը քրոնիկ վիճակ է, որը բնորոշվում է արյան գլյուկոզային մակարդակի կայուն բարձրացմամբ: Այն առաջանում է, որբ ենթաստամոքսային գեղձը բավարար քանակությամբ ինսուլին չի արտադրում, կամ երբ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտադրված ինսուլինը:

Գլուկոզան շաքարի մի տեսակ է, որն օրգանիզմ է ներմուծվում սննդի միջոցով կամ սինթեզվում է օրգանիզմում և օգտագործվում մեր բջիջների կողմից որպես էներգիայի աղբյուր՝ օրգանիզմի նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար (ինչպես վառելիքը՝ շարժիչի համար): Բջիջներ կողմից գյուկոզայի յուրացումը իրականացվում է ինսուլին հորմոնի միջոցով, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի կողմից, և արյան միջոցով հասնում է բջիջներին: Ինսուլինի անբավարության հետևանքով խանգարվում է բջիջների կողմից գլյուկոզայի յուրացումը՝ այսպիսով հանգեցնելով շաքարային դիաբետի առաջացմանը: Գոյություն ունի շաթարային դիաբետի 3 հիմնական տեսակ՝ • 1-ին տիպի շաքարային դիաբետ- կազմում է շաքարային դիաբետի դեպքերի 5-10%-ը: Առաջանում է , երբ ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջների քայքայման հետևանքով օրգանիզմում ինսուլին չի արտադրվում: • 2- րդ տիպի շաքարային դիաբետ- կազմում է շաքարային դիաբետի դեպքերի 90%- ը: Առաջանում է, երբ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտադրված ինսուլինը, այսինքն հյուսվածքները բավականաչափ զգայուն չեն ինսուլինի նկատմամբ: • Հղիության դիաբետ- Ժամանակավոր բնույթ է կրում: Առաջանում է հղիության ընթացքում և սովորաբար անցնում է ծննդաբերությունից հետո: Եթե արյան մեջ գլյուկոզի մակարդակը 5,6մմոլ կամ պակաս է , ապա շաքարային դիաբետ չկա: Եթե արյան մեջ գլյուկոզի մակարդակը 5,6 -6,9մմոլ է, ապա ձեզ մոտ նախաշաքարախտ է: Եթե արյան մեջ գլյուկոզի մակարդակը 7,0 մմոլ կամ բարձր է, ապա ձեզ մոտ շաքարային դիաբետ է: Արյան գլյուկոզի մակարդակը չափվում է 8-12 ժամ չուտելուց և չխմելուց հետո(սովորաբար առավոտյան)՝ երակից կամ մատից փոքր քանակությամբ արյուն վերցնելով: Շաքարային դիաբետի ախտորոշումը հաստատելու համար սովորաբար պահանջվում է երկու տարբեր օրերի կատարված չափումների երկու նորմայից բարձր արդյունք: Ո՞ւմ մոտ կարող է զարգանալ շաքարային դիաբետ 1-ին տիպի շաքարային դիաբետը ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ, իսկ 2- րդ տիպը՝ հասուն տարիքում (45- ից բարձր), սակայն ներկայումս այն հանդիպում է նաև ավելի երիտասարդ տարիքում: 1-ին տիպի շաքարային դիաբետի դեպքերի զարգացման մեծ մասը բացատրվում է ժառանգական նախատրամադրվածություն ունեցող անձի վրա արտաքին գործոնների ազդեցությամբ: Հիվանդության զարգացմանը նպաստող արտաքին գործոնները լիովին պարզ չենև, հետևաբար, դժվար են վերահսկվում: 2-րդ տիպի շաքարային դիաբետի ռիսկի գործոնները հնարավոր է վերահսկել և այդ կերպ փորձել կանխարգելել հիվանդության զարգացումը: 2- րդ տիպի ռիսկի հիմնական գործոններն են. • Ժառանգական նախատրամադրվածությունը՝ ազգականների մոտշաքարային դիաբետի առկայությունը • Ավելցուկային քաշը կամ գիրությունը, հատկապես որովայնի շրջանում • Ֆիզիկական ակտիվության պակասը և անառողջ սննդակարգ • Կանանց մոտ՝ հղիության դիաբետը կամ 4 կգ- ից ավել քաշով երեխա ծննդաբերելը Որո՞նք են շաքարային դիաբետի ախտանիշները • Դյուրհոգնելիությունը, ընդհանուր թուլությունը • Ծարավի արտահայտված զգացումը • Քաշի չպատճառաբանված ավելացումը կամ կորուստը • Տեսողության վատացումը • Մեզի քանակի ավելացումը կամ հաճախամիզությունը • Վերքերի դանդաղ լվացումը • Հաճախակի վարակներ, հատկապես սնկային ախտահարումներ • Դյուրագրգռություն Որոշ մարդկանց մոտ շաքարային դիաբետը զարգանում է առանց ակնհայտ ախտանիշների: Հետևաբար , այն կարող է տարիներ շարունակ մնալ չախտորոշված: Ահա թե ինչու է կարևոր է պարզել, թե ունե՞ք արդյոք շաքարային դիաբետի ախտանշաններ կամ ունեք այդ հիվանդության զարգացման ռիսկի գործոններ, դիմեք բժշկի և ստուգեք արյան գլյուկոզի մակարդակը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1026 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ