22:40
Շաքարախտով հիվանդների սննդակարգը
 

   


Շաքարախտով հիվանդների սննդակարգըՇաքարախտով հիվանդների համար ամենաանվնաս սննդակարգը հում մրգերն ու  բանջարեղենն են, օրինակ, թարմ հազարով, կաղամբով, նեխուրով, ամսական բողկով և պոմիդորով պատրաստած աղցանները` համեմված միայն կիտրոնի հյութով:

Ցանկալի է, որ դրանք լինեն և' նախաճաշին, և' ճաշին, և' ընթրիքին: Շաքարախտով հիվանդներին հատկապես օգտակար են այն մրգերը, որոնք շաքար քիչ են պարունակում` թուրինջը (грейпфрут), ոչ շատ քաղցր խնձորները, դեղձն ու տանձը: Կիսաթթվաշ և թթվաշ մրգերը, հատապտուղները շաքարախտով հիվանդների մշտական բարեկամներն են. կարգավորում են շաքարի մակարդակն արյան մեջ և հյուսվածքներում` նվազեցնելով դրա ավելցուկը:

Բացի հում մրգերից և բանջարեղենից` կարելի է նաև թեթևակի տապակած կանաչեղեն ուտել: Ինչ վերաբերում է յուղին և ձեթին, հարկ է նվազագույնի հասցնել դրանց օգտագործումը: Սպիտակուցներն ավելի լավ է ստանալ ընկուզեղենից: Իսկ ահա օսլա և շաքար պարունակող մթերքներից պետք է առհասարակ հրաժարվել:   


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 2062 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ