19:34
Սակավարյունությու՞ն. օրգանիզմում պակասում է երկաթը
 

   


Սակավարյունությու՞ն. օրգանիզմում պակասում է երկաթըՍակավարյունությունը շատ հաճախ օրգանիզմում երկաթի պակասի հետևանք է: Առաջին ախտանշանները, որոնք վկայում են արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակի, հետևաբար` օրգանիզմում երկաթի պակասի մասին, ցրտի նկատմամբ գերզգայունակությունը և մշտապես սառը վերջույթներն են:

Մարդու համար երկաթի օրվա չափաբաժինը 15 մգ է: Եվ սննդի միջոցով այն ապահովելը հեշտ չէ: Օրինակ, 100 գ հավի միսը կամ խաշած ձուկը կարող են ընդամենը 1 մգ ապահովել: Իհարկե, կան սննդամթերքներ, որոնք մեծ քանակությամբ երկաթ են պարունակում: Հավի 200 գ լյարդը, օրինակ, կարող է բավարարել օրվա չափաբաժինը, սակայն մեզանից ո՞վ է օրական 200 գ հավի լյարդ ուտում: Այնուամենայնիվ, սննդաբան-բժիշկները պնդում են, որ երկաթի բավարար քանակը ցանկալի է ստանալ սննդից: Սննդակարգ ընդգրկեք այնպիսի կերակրատեսակներ, ինչպիսիք են սալորաչրով հորթի միսը, սոխով տապակած լյարդը, հավի տոտիկները` կանաչ հազարով, խորոված կարտոֆիլը, շոգեխաշած կաղամբը: Երկաթով հարուստ են նաև ընկույզները, խնձորը, չամիչը:
  


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 5222 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ