19:43
Քնելուց առաջ բջջային հեռախոսների և պլանշետների օգտագործումը խիստ վնասակար է
 

   

 

Ըստ Նյու Յորքի Rensselaer Polytechnic Institute-ի հետազոտողների՝ քնելուց երկու ժամ առաջ բջջային հեռախոսների և պլանշետային համակարգիչների օգտագործումը կարող է քնի հետ կապված խնդիրներ առաջացնել, գրում է MedikForum-ը:

Բանն այն է, որ բջջային հեռախոսների և պլանշետային համակարգիչների էկրաններին օգտագործվում է հետին լուսավորում, ինչը կարող է բացասաբար ազդել մարդու օրգանիզմում մելատոնինի արտադրության գործընթացի վրա: Դա, իր հերթին, առաջացնում է քնի խանգարում, քանի որ օրական բնական ռեժիմը վերահսկում է մելատոնինը, որն էլ օրվա մութ ժամերին օրգանիզմին «տեղեկացնում» է հանգստին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին: Բայց գաջետների էկրանների լուսավորմանը հատուկ կարճալիքային լույսի ազդեցության ներքո մելատոնինի արտադրությունը դանդաղում է կամ նույնիսկ դադարում: Որպես հետևանք կարող են լինել ոչ միայն քնի պարբերական խանգարումներ, այլև գիրանալու և նույնիսկ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման վտանգներ, իսկ տվյալ լույսի երկար ազդեցության և քնի քրոնիկ խանգարման դեպքում հնարավոր է նաև կրծքի քաղցկեղի զարգացում: Չնայած գիտնականները ստուգել են այդ բացասական երևույթը միայն բջջային հեռախոսների և պլանշետային համակարգիչների վրա, ենթադրվում է, որ քնի խանգարումները կարող են առաջանալ էկրանների հետին լուսավորմամբ ցանկացած այլ գաջետների օգտագործման արդյունքում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1621 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ