21:44
Ովքե՞ր են ավելի երկար ապրում
 

   


Ովքե՞ր են ավելի երկար ապրում
 Գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի երկար և երջանիկ են ապրում լավատեսները, բարձրագույն կրթություն ստացսած մարդիկ և ամուր ընտանիք կազմողները: Ո՞րն է տրամաբանությունը:


 
Գիտնականները պարզել են, որ մարդու սեփական գնահատականն իր ֆիզիկական վիճակի մասին շատ ավելի կարևոր է, քան մասնագիտական ցուցանիշները: Ահա թե ինչու լավատեսները կյանքի ծանր պահերին իրենց շատ ավելի առույգ ու առողջ են զգում, քան իրենց հասակակից հոռետեսները: Մարդիկ, ովքեր գոնե միջնակարգ կրթություն են ստացել, միջինը 6 տարով երկար են ապրում կրթություն չստացած մարդկանցից:

Հավանաբար, գաղտնիքն այն է, որ կրթված մարդն իր առողջության պահպանման մասին ավելի տեղեկացված է, հետաքրքրությունների առավել լայն շրջանակ ունի և ավելի ճիշտ է կենցաղ վարում: Ինչ վերաբերում է այս հարցում ընտանիքի դերին, վաղուց է հայտնի, որ ընտանեկան կայուն փոխհարաբերությունները, փոխադարձ սերն ու հարգանքը, դրական էներգիայի հզոր աղբյուր են մարդու համար: 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1406 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ