19:43
Որոշ սննդատեսակներ կարող են գլխացավ առաջացնել
 

   

 

Եթե հաճախակի եք գլխացավեր ունենում, ուշադիր եղեք ձեր սննդակարգին, հատկապես, եթե ստիպված եք սնվել, այսպես կոչված, գրասենյակային ռեժիմով:

Առաջին հերթին խուսափեք տանին, կոֆեին պարունակող սնունդից, օրինակ՝ շոկոլադից, սուրճից, թեյից կամ կոլայից : Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է կտրականապես հրաժարվել սրանցից, բայց սահմանափակել սուրճի և շոկոլադի գործածումը անհրաժեշտ է: Հաճախակի գլխացավեր ունեցողները պետք է խստորեն սահմանափակեն կծու ուտելիքները և հատկապես պղպեղը, որոնք անոթալայնիչ են: Կծուն հատկապես հակացուցված է միգրեն ունեցող մարդկանց: Որքան էլ տարօրինակ է, գլխացավեր կարող է առաջացնել նաև ձիթապտուղը: 2-3 հատն, իհարկե, ոչինչ չեն անի, սակայն դրա չարաշահումը կարող է առաջացնել ձիթապտուղի մեջ պարունակվող տիրամինի կուտակման, ինչն էլ հետագայում միգրենի պատճառ կարող է դառնալ: Գլխացավեր կարող են առաջացնել նաև շաքարի փոխարինիչները, ցանկացած բան, որը պարունակում է ասպարտամ, ցիկլամատ և սախարին, որոնք շատ վատ են անդրադառնում ուղեղի նեյրոնային բջիջների վրա: Եթե փորձում եք շաքարի չափաբաժնի կրճատման շնորհիվ նիհարել, ավելի լավ է քաղցրի պահանջը լրացնել մեղրով կամ լոխումով, բայց ոչ շաքարի փոխարինիչներով: Օրվա ընթացքում խուսափեք ապխտած սննդամթերքից, հատկապես՝ մսամթերքից: Ապուխտի ժամանակ գործածվում են հատուկ կոնսերվանտներ, որոնք օգնում են հնարավորինս երկար ժամանակ թարմ պահել մթերքը, սակայն օգտակար չեն առողջության համար: Եթե ստիպված եք սնվել դրսում կամ գրասենյակում, փորձեք խուսափել ապխտած մսով խորտիկներից:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1297 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ