05:56
Օրական 2,5 լիտր ջուր պետք չէ՞ խմել
 

   

 

Ինչպես հայտնի է, ջուրն ու խմելու ռեժիմը հսկայական նշանակություն ունեն մարդու կյանքի վրա: Հիշենք, որ ջուրը մարդու սննդակարգի կարևոր մասերից է: Ինչպես գիտենք, մարդու հյուսվածքները 60-80 տոկոսով ջրից են բաղկացած: Այն ուղիղ ազդեցություն է ունենում բոլոր գործընթացներում, որոնք կատարվում են մարդու օրգանիզմում, գրում է ladyhealth.com.ua-ը:

Ջուրը մասնակցում է նաև օրգանիզմի նյութափոխանակությանը, ջերմակարգավորմանը, բոլոր թթվավերականգնողական ռեակցիաներին:

Ջուրը մարդու համար ավելի մեծ նշանակություն ունի, քան սնունդը: Քանի որ առանց ջրի մարդը 2-3 օր կարող է ապրել, իսկ առանց սննդի՝ մինչև 50 օր:

Այդ պատճառով էլ ոչ բավարար քանակով ջուր օգտագործելու դեպքում մարդու օրգանիզմում կարող են լուրջ խնդիրներ և որոշ հիվանդություններ առաջանալ:

Մարդու սնվելու և խմելու ռեժիմը պետք է ճիշտ և կանոնակարգված լինի, քանի որ դրանից է կախված մարդկային օրգանիզմի առողջությունն ու նորմալ աշխատանքը:

Խմելու ճիշտ ռեժիմը կարող է կարգավորել ճնշումը, նվազեցնել քաշը և խոլեստերինի մակարդակը, ազատել միգրենից, մեջքի ցավերից և դրական ազդեցություն ունենալ մարդու ընդհանուր ինքնազգացողության վրա:

Կարծիք կա, որ օրական անհրաժեշտ է 8 բաժակ կամ 1,5-2 լիտր ջուր խմել: Այս թիվը սակայն վերջնական չէ, քանի որ տարբեր իրավիճակներում անհրաժեշտություն է առաջանում տարբեր քանակությամբ ջուր օգտագործել: Օրինակ՝ ամռանը, ինչպես նաև հիվանդ ժամանակ անհրաժեշտ է ավելի շատ ջուր խմել: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, մարդու քաշի ավելացումը, ալկոհոլը և այլ ֆակտորներ նույնպես ավելի շատ ջուր են պահանջում:

Սակայն հարկավոր է հիշել, որ պետք է մաքուր գազավորված ջուր խմել: Դրա ջերմաստիճանը պետք է 20-25 աստիճան լինի: Հարկավոր չէ միանգամից մեծ քանակությամբ խմել, այլ ամեն անգամ խորհուրդ է տրվում մեկ բաժակ ջուր օգտագործել:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 2912 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ