05:43
Օգտակար խորհուրդներ. Ալկոհոլիզմ
 

   

 

XVIII դարի անգլիական պոեզիայում ալկոհոլիզմի' ծայրահեղ իրավիճակի սկիզբն այսպիսի տողերով է ներկայացված. Հարբեցողության համար կան այսպիսի առիթներ. Հոգեհաց, տոներ, հանդիպում, բաժանում, Կնունք, հարսանիք եւ ամուսնալուծություն, Սառնամանիք, տրամադրվածություն, Նոր տարի, Ապաքինում, նորաբնակություն, Տխրություն, զղջում, ուրախություն, Հաջողություն, պարգեւատրում, նոր պաշտոն Եվ ուղղակի հարբեցողություն՝ առանց պատճառի...

Հաճույքի և հիվանդության սահմանագծին չկա զգուշացնող ցուցանակ, մարդն անցնում է՝ այդ սահմանագիծը չնկատելով: Ի դեպ, կան նշաններ, որոնք օգնում են ճանաչել անհատին, որն արդեն անցել է այդ սահմանը: Ամենատարածվածը. ալկոհոլի օգտագործումը սկսում է ոչ թե հաճույքի համար, այլ՝ տհաճություններից ազատվելու: Արյան մեջ ալկոհոլին ոչինչ չի փոխարինում. դժվարանում է և՛ քնելը, և՛ ուտելը, և՛ ընկերների հետ շփվելը: Ժամանակի ընթացքում առաջանում է այսպես ասած մախմուրի (похмельный) սինդրոմ. առավոտյան վատ տրամադրություն, ձեռքերի դող և այլն: Այդպես է ձևավորվում սինդրոմի փակ շրջանը, և հիվանդության ողջ պատմությունն ամփոփվում է ճապոնական տխուր առածում. «Սկզբում մարդը խմում է գինի, հետո գինին խմում է գինի, այնուհետեւ գինին խմում է մարդուն»: Ռուսաստանում 1995 թ. տվյալներով բժիշկների հսկողության տակ էր գտնվում այդպիսի մոտ 3 մլն մարդ:

Ընդ որում, նարկոլոգների տվյալներով, գրանցվում էին քրոնիկական հարբեցողներից յուրաքանչյուր երրորդը... Պարզ վիճակագրությունը ցույց է տալիս, որ խմողը անչափ հաջողակ պետք է լինի, որպեսզի չհայտնվի այդ բազմակիլոմետրանոց շարասյունում: Հետազոտությունը ցույց է տալիս, որ ամենատարածված մասնագիտությունը հարբեցող տղամարդկանց շրջանում, ըստ վիճակագրության, շինարարությունն է, կանանց շրջանում՝ առևտրով զբաղվելն ու հասարակական սննդում աշխատելը: Ուշ թե շուտ, մշտապես խմող մարդու մոտ առաջանում են սրտի, աղեստամոքսային տրակտի եւ լյարդի հետ կապված խնդիրներ: Բայց, նույնիսկ այդ հիվանդությունները չեն համեմատվում ամենագլխավորի՝ հարբեցողության հետ, որի հետեւանքով անխուսափելի է անձի անկումը: Աշխարհը բաժանվում է ընկերների (օգնում են խմել) և թշնամիների (խանգարում են խմել) միջև: Շատ տիպիկ է այդ իմաստով «միջավայրից առաջ ընկնելու» սինդրոմը. նորմալ մարդկանց միջավայրում հարբեցողը ամենաշատն անհանգստացնում է սեղանակիցներին՝ բոլորին շտապեցնում է և ինքնըստինքյան ստացվում է, որ առաջինն է կոնծում. Եթե դուք նկատում եք նման նշաններ ձեր մտերիմ մարդկանց մոտ, պետք է անհապաղ միջոցներ ձեռք առնեք դրա դեմ. «Մենք երեքով ենք, - իր հաճախորդին ասել է Ավիցեննան, - ես, դու և հիվանդությունը: Եթե դու լինես իմ կողմնակիցը, մեզ հեշտ կլինի մեզնից հեռացնել նրան, իսկ, եթե անցնես նրա կողմը, ինձ միայնակ դժվար կլինի պայքարել երկուսիդ դեմ»:

Եթե հարբեցողը գիտակցի, որ ինքը հիվանդ է, ապա դա արդեն հաղթանակի սկիզբ է: Այդ ժամանակ կարելի է գործել: Ահա նարկոլոգների կողմից առաջարկված ծրագրի մի օրինակ: - Հիվանդության ծանրությունը մի՛ ամփոփեք ձեր մեջ: Ձեր որոշման մասին հայտնեք նրան, ով ձեր համար շատ թանկ է, նրանից խորհուրդ հարցրեք: Միաժամանակ դիմեք այն մարդուն, որի մասնագիտությունը՝ մարդկանց այդ աղետից պաշտպանելն է: Կա՛մ ամբուլատորիայում, կա՛մ շրջկենտրոնում, կա՛մ մարզկենտրոնում լինում է և հոգեբույժ, և՝ նարկոլոգ: Իրավիճակի պահանջով տեղափոխվեք ուրիշ քաղաք: Գոյություն ունեն տեղեր, ուր մարդիկ զբաղվում են ձեր պրոբլեմով. անանուն լաբորատորիաները, կենտրոնները և խմբակները, ուր բուժում են ոչ սովորական մեթոդներով (նարկոլոգիայի ինստիտուտ և այլն): - Խուսափեք հարբած մարդկանց խմբերից, եթե դուք ունեք իսկական ընկերներ, նրանք ձեզ չեն մեղադրի, երբ դուք աշխատեք փրկել ձեր կյանքը: Փնտրեք ծանոթների նոր շրջան, որոնք չեն խմում կամ ձեր նման պայքարում են իրենց հիվանդության դեմ: Ձեզ կօգնեն, օրինակ, սպորտային սեկցիաները: Եթե ձեզ չի բավականացնում նոր կոլեկտիվը, փնտրեք նոր ընկերներ, առաջին անհաջող փորձերից հետո կանգ մի առեք: Վերջ ի վերջո, գնացեք եկեղեցի:

Դուք պետք է դուրս մղեք ձեր միջից այդ՝ քիմիական միջոցով ստացված հաճույքի ցանկությունը մեկ այլ՝ ավելի անվնաս բանով: Փորձը ցույց է տալիս, որ շատ արդյունավետ է ալկոհոլի հանդեպ հոգեկան կախվածությունը փոխարինել որևէ սննդով: Դուք պետք է ամբողջ ժամանակ լինեք ոչ միայն կուշտ, այլ ուտեք համեղ, շատ քանակությամբ և ճաշն ու ընթրիքը ձեզ համար դարձնեք փոքրիկ մի տոն: Մի խուսափեք գիրանալուց: Ավելորդ քաշը որոշ ժամանակ անց սպորտով զբաղվելու լավագույն առիթը կդառնա: - Մի՛ թույլ տվեք ձեզ ունենալ ազատ ժամանակ: Գտեք նոր պարտականություններ և' տանը, և' աշխատանքում: Եթե տվյալ աշխատանքը ձեզ դուր չի գալիս, ապա արագ փնտրեք նոր աշխատանք (չազատվելով նախկինից և շարունակելով ծառայողական գործունեությունն ամբողջ ուժով): Մի՛ վախեցեք ինքնակենսագրական կտրուկ փոփոխություններից. միեւնույն է, դուք արդեն փոխել եք ձեր կյանքը: Կազմեք ձեր գործունեության ծրագիրը և անհապաղ սկսեք իրականացնել այն: Նկատի ունեցեք, որ դա ալկոհոլային կախվածությունից դուրս գալու հասարակ պլան չէ միայն: Կազմեք ապրելակերպի նոր ծրագիր: Շատ կարևոր է սեփական գործողություններին հաշիվ տալը: Դրան կօգնեն կամ անձնական օրագիրը, կամ օրացույցային գրառումները և այլն: Գլխավորը՝ ձեր աչքերի առջև լինի գրավոր նյութ, որը կարելի է վերլուծել հետագա կատարելագործման համար: Բացի դրանից, այդ գրավոր հաշվետվությունը ձեզ կտա կատարված աշխատանքի փաստացի ապացույց, իսկ դա երկմտանքի պահերին ձեզ շատ կօգնի: - Ինչքան էլ հաջող ընթանան ձեր գործերը, ոչ մի անգամ չհամարձակվեք «փորձության ենթարկել ձեր կամքի ուժը»:

Շատ վտանգավոր է խմող մարդու համար նույնիսկ մի փոքրիկ բաժակ «համտեսելը», ինչպես որ վտանգավոր է դիաբետիկի համար 1 կգ շաքար ուտելը: Բոլոր հնարավոր հնարքներով օղու հոտի նկատմամբ ձեզ արհեստական տհաճություն ներշնչեք: Մի՛ հավատացեք բոլոր նրանց, ովքեր անհնար են համարում դա: Ամեն ինչ կախված է ձեր կամքի ուժից: - Սովորեք պայքարել այդ հիվանդության դեմ: Գոյություն ունեն խորհուրդների, մեթոդների հարյուրավոր տարբերակներ: Մի՛ ծուլացեք փնտրել հատուկ գրականություն. դա էլ է ձեր ալկոհոլային կախվածությունից խուսափելու պլանի ինչ-որ մասը կազմում: Փորձեք դառնալ մյուսներին օգնելու չափ հմուտ:

Դուք կարող եք փոփոխել ծրագրի որոշ հատվածները, քանի որ պայքարի ծրագրի անհատական մոտեցումն ավելի արդյունավետ է լինում: Ալկոհոլիզմով հիվանդի մտերիմները և հարազատները պետք է նկատի ունենան հետեւյալը. այդ հիվանդության դեմ դժվար է պայքարել առանց աջակցության: Հոգեկան անհավասարակշռությունից զատ բուժման ժամանակ ի հայտ են գալիս ագրեսիվ ֆիզիկական դրսևորումներ: Մարմնի տարբեր մասերի ցավերը, շնչառության անհամաչափությունը անձի մոտ սեփական կործանման զգացում է առաջացնում: Նման դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի օգնությանը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 841 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ