10:57
Մաքուր օդը՝ առողջության գրավական
 

   



Հին Արևելքի հեքիմները համոզված էին, որ մարդիկ տարբեր են արձագանքում օդի ջերմությանն ու խոնավությանը, որոնք ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն կարող են ունենալ օրգանիզմի վրա: 

Օգտակար օդը

Նրանց կարծիքով, օրինակ, տաք օդը նիհարացնում է, դեմքը դարձնում դեղնավուն, ծարավի և սրտայրոցի զգացողություն առաջացնում, թուլացնում ուժերը և փչացնում օրգանիզմի հյութերն ու հեղուկները: Տաք օդն օգտակար է սառը խառնվածքի տեր մարդկանց և նրանց, ովքեր ցրտի պատճառով տարբեր հիվանդություններ են ձեռք բերում: Տաք օդն օգտակար է ուղեղի բորբոքման դեպքում, քանի որ բացում է ծակոտկեները և ներծծում հեղուկը: Այն նաև թուլացնում է հյուսվածքները, նվազեցնում ուժը և բթացնում զգացումները, ինչպես նաև ծանրացնում ուղեղի աշխատանքը, շնչահեղձություն, դողէրոցք և աչքերի հիվանդություններ առաջացնում:

Սառն օդը խթանում է մարսողությունը, նպաստում սննդարար նյութերի յուրացմանը, լավացնում մաշկի գույնը, բայց կարող է հիվանդացնել հարբուխով, ինչպես նաև էպիլեպսիայի, կաթվածի և դողի պատճառ դառնալ: Սառն օդը գազեր է առաջացնում և փակում ծակոտկեները: Խոնավ օդն օգտակար է նիհար մարդկանց. այն լավ փափկեցնում է մաշկը: Չոր օդը խոնավի հակառակ ազդեցությունն է թողնում:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1697 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ