19:43
Նուռը կանխում է մաշկի ծերացումը
 

   

 

Նուռն օգնում է կանխել սրտի հիվանդությունները, նվազեցնել սթրեսի մակարդակը և նույնիսկ բարելավել սեռական կյանքի որակը: Իսկ վերջերս էլ գիտնականները հայտարարեցին, որ նուռը համարվում է երիտասարդության աղբյուր: Պարզվում է՝ նռան ամենօրյա օգտագործումը դադաղեցնում է ԴՆԹ- ի ծերացման գործընթացը:

Գիտնականներն այս եզրահանգմանն են եկել 60 կամավորներին ուսումնասիրելու արդյունքում: Նրանք մեկ ամիս շարունակ ընդունել են նռան հյութ: Ընդ որում, գիտնականները հետևել են օրգանիզմում քիմիական միացությունների ակտիվությանը նաև մեկ այլ խմբի մոտ, ովքեր նռան հյութ չեն ընդունել: Այսպես, նրանք նկատել են, որ նռան հյութ ընդունողների մոտ զգալիորեն նվազել է 8-Oxo-DG մարկերի խտությունը, որոնք կապվում են բջջային այնպիսի վնասվածքների հետ, որոնք կարող են խախտել գլխուղեղի, մկանների, լյարդի, երիկամների աշխատանքը և հանգեցնել մաշկի ծերացման: Հայտնի է նաև, որ նուռը հարուստ է А, Е, վիտամիններով, երկաթով և անտիօքսիդանտով, որը չեզոքացնում է ազատ ռադիկալների աշխատանքը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1459 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ