10:57
Նա 114 տարեկան է. 5 մթերք, որոնց օգնությամբ դա նրան հաջողվել է
 

   

 

Bernando LaPallo-ն սովորական մարդ չէ: Նա ծնվել է 1901թ., մինչև հիմա  առողջ է և համոզված, որ իր երկարակեցության համար պարտական է 5 «չգնահատված» մթերքների:

Դեռ երիտասարդ տարիքում ԼաՊալլոն որոշել է, որ ցանկանում է ապրել երկար ու երջանիկ: Նա հասկանում էր, որ դրա համար հարկավոր է երկաթե կամք ու կարգուկանոն: Ինչպես նաև՝ ճիշտ սնվելու պլան:

Ամերիկայի Արիզոնա նահանգում ծնված Բերնանդոն պնդում է, որ երբեք ոչ մի հիվանդությամբ չի հիվանդացել: Բժիշկները հաստատում են, որ 114-ամյա ծերունու մարմինն ավելի լավ տեսք ունի, քան շատ 80 տարեկաններինը: Բացի այդ՝ նա լուծում է խաչբառներ, կարդում է էլեկտրոնային ու սովորական գրքեր, ունի հրաշալի հիշողություն: Մեր հերոսը համոզված է, որ իր հաջողությունը կարող է կրկնել յուրաքանչյուրը, կարևորը ճիշտ սնվելն ու թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածության մեջ լինելն է:

Բերնանդոն ասում է, որ երկարակեցության գաղտնիքներն իմացել է հորից, որը բժիշկ էր: Նա խուսափում է կարմիր մսից (այն ուտում է միայն տոն օրերին), չի գնում կիսաֆաբրիկատներ, կենտրոնանում է միայն առողջ սուպերի,  մրգերի ու բանջարեղենի վրա: Բայց իսկական «առողջության պահապաններ» նա համարում է 5 մթերք: «Եթե դրանք մշտապես օգտագործեք, ապա շատ հազվադեպ կհիվանդանաք և երկար կապրեք»,- վստահեցնում է ԼաՊալլոն:

1. Սխտոր

Սխտորը մարդիկ սկսել են օգտագործել անհիշելի ժամանակներից: Երկար ժամանակ այն դեղամիջոց էր համարվում: Սխտորը պարունակում է հակաբիոտիկ և հակամանրէային նյութեր և էֆեկտիվ ազդեցություն է թողնում՝ առանց ակնհայտ կողմնակի ազդեցությունների:

2. Մեղր

Եթե մեղրն ավելացնեք թեյի մեջ շաքարի փոխարեն, ապա ձեր կյանքը կերկարաձգվի մի քանի տարով: ԼաՊալլոն դրան հավատում է:

3. Դարչին

Դարչինը հիմա հայտնի համեմունք է, բայց նախկինում այն համարվում էր բուժիչ դեղամիջոց: Այն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և կանխում է շաքարային դիաբետի առաջացումը:

4. Շոկոլադ

«Աստվածների կերակուր». այսպես են շոկոլադն անվանում շատ գուրմաններ: Եվ եթե դուք դադարել եք այն ուտել մեծանալուց հետո, ապա մեծ սխալ եք գործել: ԼաՊալլոն ասում է, որ միշտ կերել է շոկոլադ. այն բարձրացրել է իր տրամադրությունը և կարգավորել սիրտ-անոթային համակարգի աշխատանքը: Երևի ավելորդ է հիշեցնել, որ էֆեկտիվ է միայն դառը սև շոկոլադը:

5. Ձիթապտղի յուղ

Մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմները մղվել են նավթի ու ձիթապտղի յուղի համար: Չենք կատակում: Հին Հռոմում այս յուղը համարվում էր երջանկության և երիտասարդության անմահական հեղուկ: Բայց այսօր այն կարելի է գնել ցանկացած խանութից, այն էլ՝ բավականին մատչելի գնով: Ձեր սննդակարգում ներառեք այն և կզգաք տարբերությունը:

Թարգմանությունը 168.am-ի


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 4788 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ