19:43
Մրգահյութերը հանգեցնում են դիաբետի և ճարպակալման
 

   

 

Մրգահյութերը չպետք է չարաշահել, դրանք շաքարի մեծ քանակություն են պարունակում: Քաղցր ըմպելիքներն ավելի լավ է փոխարինել չոր մրգով:

Նման եզրահանգման են եկել Հյուսիսային Ուելսի Բենգորի համալսարանի գիտնականները: Բրիտանացի գիտանականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ գավաթ հյութը կարող է պարունակել հինգ թեյի գդալ շաքար: Դրա ավելցուկը հաճախ հանգեցնում է ճարպակալման եւ նյութափոխանակության խանգարման: Մասնագետները կոչ են արել խրախուսել մրգերի և բանջարեղենի օգտագործումը, որոնք ավելի շատ օգտակար նյութեր են պարունակում: Լիդսի համալսարանի հետազոտողներն էլ պարզել են, որ չոր միրգը պարունակում է վիտամիններ, հակաօքսիդանտներ և նյութափոխանակությունը բարելավող բջջանյութ: Չոր միրգը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում, դրանք օգտակար են նաև մետաբոլիզմի, սրտի հիվանդությունների համար:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 939 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ