00:22
Մորին` հատապտուղների թագուհի
 

   


Տիբեթյան բուժակները բուսական աշխարհի թագուհին են համարում մորին` իր անգնահատելի բուժիչ հատկությունների համար:

Անտառային մորին իր օգտակար նյութերի բազմազանությամբ գերազանցում է բոլոր հատապտուղներին: Օրինակ, մորու բաղադրության մեջ ավելի շատ երկաթ կա, քան հապալասի, նարնջի և թուզի մեջ: Բացի այդ` մորին հարուստ է շաքարով, օրգանական թթուներով, ֆոսֆորով, C, B, E վիտամիններով, կարոտինով, եթերայուղով և այլն: Մորին խթանում է արյունատար անոթների աշխատանքը, վահանգեղձում կարգավորում յոդի պարունակությունը, օրգանիզմը մաքրում թունավոր նյութերից ու խոլեստերինի ավելցուկից: Մորու թարմ պտուղների հյութը խորհուրդ է տրվում քաղցած ժամանակ խմել ստամոքսահյութի ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում: 

Այն օգտակար է արյան զարկերակային բարձր ճնշումն իջեցնելու համար: Թարմ հյութը նաև օգնում է վերացնել կորյակները, ցանը և պեպենները: Իսկ թարմ կամ չորացրած տերևները դնում են թարախային վերքերին: Սրտի հիվանդությունները բուժելու նպատակով օգտագործվում են մորու ծաղիկներից պատրաստած թուրմը, որի համար 1 թեյի գդալ ծաղիկներին ավելացնում են 250 մլ եռջուր և թրմում 6 ժամ: Ընդունում են օրը 4-6 անգամ` 1-2-ական գդալ: 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1309 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ