09:36
Միֆեր ալկոհոլի մասին, որոնք երիտասարդներին աննկատ հարբեցողների են վերածում
 

   

Հարբած լինելը զվարճալի է:

Ալկոհոլը հոգեակտիվ նյութ է, որը պարունակվում է խմիչքների մեջ: Ալկոհոլի ազդեցությամբ մարդիկ իրենց այլ կերպ են դրսևորում, որը կարող է շրջապատի համար ծիծաղելի լինել: Սակայն բանն այն է, որ ալկոհոլ օգտագործողը կարող է դրա մասին անգամ չիմանալ: Իսկ երբ անցնում է ալկոհոլի ազդեցությունը, մարդիկ հաճախ չեն հիշում ինչպես են իրենց պահել, ամաչում են իրենց արարքներից: Բացի այդ, ալկոհոլի ազդեցությամբ ոչ միշտ է տրամադրության բարձրացում նկատվում: Հաճախ մարդիկ սկսում են տխրել, անգամ լաց լինել առանց պատճառի, կռվել և վիրավորել շրջապատի անմեղ մարդկանց,- հայտնում է 2ov.am-ը:

 

Միֆեր ալկոհոլի մասին, որոնք երիտասարդներին աննկատ հարբեցողների են վերածում

 

«Լավ տղան» խմում է և չի հարբում:

Ինչպես մյուս հոգեակտիվ նյութերի դեպքում, այս նյութի դեպքում էլ օրգանիզմի հանդուրժողականությունը բավականին արագ է զարգանում: Այսինքն` ժամանակի ընթացքում օրգանիզմը սովորում է ալկոհոլի տվյալ չափաբաժնին և ավելի մեծ քանակություն է պահանջում միևնույն արդյունքին հասնելու համար: Ըստ այդմ, եթե մարդը շատ է խմում, բայց չի հարբում,  չի նշանակում, որ նա ուժեղ է կամ լավը, այլ նշանակում է, որ նրա օրգանիզմում հանդուրժողականություն կա ալկոհոլի նկատմամբ: Կարևոր է նաև հաշվի առնել այն փաստը, որ հանդուրժողականություն նշանակում է ֆիզիկական կախվածություն ալկոհոլից:

 

Իմ ընկերները կմտածեն, որ ես թույլ եմ և վախկոտ, եթե չեմ խմում:

Քո ընկերները կսկսեն հարգել քեզ, եթե դու հաստատակամ լինես և կարողանաս բաց և ազնիվ արտահայտվել, ինչպես նաև կարողանաս ասել «ոչ», երբ ցանականաս: Բացի այդ, այստեղ մի գաղտնիք էլ կա: Մարդկանց մեծամասնությունը չի նկատում, թե որքան են խմում ուրիշները,  շատ հաճախ չի նկատում, թե որքան է խմում հենց ինքը:

 

Իմ ընկերները միայն գինի և գարեջուր են խմում:

Գարեջուրն ակոհոլ է պարունակում: Մեկ շիշ գարեջուրը պարունակում է այնքան ալկոհոլ, որքան մի կում օղին, վիսկին կամ ջինը: 200 գրամ գինին պարունակում է այնքան ալկոհոլ, որքան 300 գր. օղին: Գարեջրի վնասն այս պարագայում ավելի շատ է, քանի որ գարեջուրն ավելի հեշտ է խմել, և հետևաբար կարող ենք ավելի շատ խմել, քան օղի կամ այլ ալկոհոլային խմիչք:

 

Թմրանյութերն ավելի մեծ խնդիր են հասարակության համար քան ալկոհոլը:

Կան երկրներ, որտեղ ալկոհոլն իսկապես ավելի մեծ տարածում ունի: Նման համեմատությունը սխալ է, քանի որ ալկոհոլից տառապում են ոչ պակաս թվով մարդիկ, քան թմրամիջոցների օգտագործումից:

Ստեղծագործող և հաջողակ մարդկանցից շատերը մեծ քանակությամբ ալկոհոլ են օգտագործում:

 

Այս հարցում նշենք մի քանի կարևոր կողմեր:

- Մենք չենք տեսնում հայտնի մարդկանց և չենք լսում նրանց մասին այն ժամանակ, երբ նրանք հիվանդանում են կամ հոգեկան խնդիրներ են ունենում: Մենք չգիտենք նրանց անձնական կյանքը: Արտաքին տեսքը խաբուսիկ է:
- Պատկերացրու, թե որքան բան կարող էին անել այդ մարդիկ, եթե առողջ լինեին:
- Պետք է հիշել նաև այն հայտնի մարդկանց, ովքեր մահացել են երիտասարդ տարիքում ալկոհոլի և թմրամիջոցների չարաշահման հետևանքով` Ուիթնի Հյուսթոն, Մայքլ Ջեքսոն, Մերիլին Մոնրո և այլն:

 

Տրամադրությունը բարձրացնելու ամենալավ միջոցն ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործելն է:

Ալկոհոլն ու թմրանյութերը միայն ժամանակավոր ազդեցություն են ունենում: Օրգանիզմից ալկոհոլի դուրս գալուց հետո անցնում է նաև տրամադրությունը: Լավ տրամադրությունը փոխարինվում է վատ տրամադրությամբ, որը հիմնականում ուղեկցվում է դեպրեսիայով, հոգնածությամբ, տագնապայնությամբ: Տրամադրության բարձրացման ամենալավ տարբերակը բնական միջոցներն են` մարմնամարզություն, սպորտ, պարեր, գրկախառնություններ, երաժշտություն, ռոմանտիկ զգացմունքներ, աղոթք, մեդիտացիա, շփում ընկերների հետ, սեր, ընթերցանություն, զբոսանք, արվեստ և այլն:

 

Երիտասարդ տղան կամ աղջիկը շատ հեշտությամբ են հարբում:

Որքան շատ է մարդն ալկոհոլ օգտագործում, այնքան մեծ քանակ է անհրաժեշտ լինում միևնույն արդյունքը ստանալու համար: Դա ալկոհոլին ընտելանալու արդյունքն է: Կարևոր է հիշել, որ տարիքային հանդուրժողականությունը ֆիզիկական կախվածությունն է ալկոհոլից: Այսինքն` որքան ուշ են հարբում մարդիկ, այնքան կախվածությունը մեծ է:

 

Ալկոհոլն օգնում է ավելի լավ քնել:

Եթե մարդն ալկոհոլ է օգտագործել, ապա կցանկանա քնել: Բայց ալկոհոլը մարդուն թուլյ չի տալիս հանգիստ քնել: Հաճախ հարբած մարդիկ արթնանում են գիշերվա երկրորդ կեսին և չեն կարողանում այլևս քնել: Բացի այդ, հարբած մարդը հիմնականում հոգնած և ջարդված է արթնանում:

 

Ինչու մարդկանցից շատերը չեն խմում:

Մարդկանցից շատերը երբեք չեն խմել կամ խմել են միայն մեկ անգամ: Ներքևում բերված են օրինակներ, թե ինչ պատճառով են մարդիկ ընդհանրապես հրաժարվել ալկոհոլից:

- Դուր չի գալիս ալկոհոլի համը
- Դուր չի գալիս  հարբած վիճակը
- Վախենում են գիրանալուց
- Հարբելը դեմ է ընտանեկան սկզբունքներին
- Դեմ է կրոնական սկզբունքներին
- Վախենում են իրենց սպորտային կազմվածքը կորցնելուց
- Կարծում են, որ ալկոհոլի օգտագործումն անքաղաքավարի է դիտվում
- Չեն ցանականում հիմար երևալ


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 954 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ