23:54
Մի քանի խոսք թեյի մասին
 

   


Մի քանի խոսք թեյի մասինԹեյը բուժիչ ըմպելիք է: Կանաչ թեյն ավելի շատ կենսաբանական ակտիվ նյութեր է պարունակում, քան սև թեյը: Չինաստանում` թեյի հայրենիքում, դեռ 4 հազարամյակ առաջ են թեյը որպես դեղամիջոց օգտագործել, երբ այն վայրի խոտաբույս էր համարվում մյուս ժողովուրդների համար: Հետագայում մարդիկ, նկատելով թեյի բարերար ազդեցությունը օրգանիզմի վրա, սկսեցին այն մշակել ամենատարբեր եղանակներով և օգտագործել բուժիչ նպատակներով:

Լինելով թեթև հոգեխթանիչ` թեյը լավացնում է տեսողությունն ու հիշողությունը, ամրացնում նյարդային համակարգը, նպաստում նոր տեղեկությունների արագ յուրացմանն ու հիշողության մեջ դրանց ամրագրմանը, արագացնում է մտածելու, նոր մտքեր «ստեղծելու» ընթացքը, օգնում արագ կողմնորոշվելուն և ուշադրությունը կենտրոնացնելուն:

Թեյը նաև հակաընկճախտային հատկություն ունի. չափավոր կերպով բարձրացնում է տրամադրությունը: Սա չի նշանակում, սակայն, որ կարելի է այն չարաշահել. չափազանց թունդ թեյը կարող է արբեցնել, ինչի հետ կատակ անել չի կարելի: 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1620 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ