19:43
Մարդասպան բակտերիա
 

   

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Escherichia coli (E. coli) բակտերիան, որը Եվրոպայում մահացու վտանգավոր աղիքային ինֆեկցիայի հարուցիչն է, սկզբունքորեն նոր միկրո օրգանիզմ է, որի հետ նախկինում բժշկությունը չի առնչվել, հաղորդում է RBC- ն:

Գենետիկ հետազոտության նախնական արդյունքների համաձայն, այդ բակտերիան երկու այլ E. coli. բակտերիաների մուտացիայի ենթարկված տարբերակն է: Հենց դրանով է բացատրվում ինֆեկցիայի նման համառությամբ տարածումը եվրոպական երկրների բնակիչների շրջանում, նաեւ մարդու կյանքի համար վտանգը, հաղորդում է Associated Press- ը: ԱՀԿ-ի սննդի անվտանգության հարցով փորձագետ Հիլդե Կրուսը կարծում է, որ նոր բակտերիան «ավելի վարակիչ» է: Ներկայումս աղիքային ինֆեկցիայից Եվրոպայում 17 մարդ է մահացել, եւս 1500- ը վարակված են:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 781 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ