19:36
Լեզուն մատնում է հիվանդությունը
 

   


Լեզուն մատնում է հիվանդությունըԱռողջ մարդու լեզուն բաց վարդագույն է, հարթ մակերեսով` առանց ճաքերի, փառակալման, բորբոքային պտկիկների: Հին հնդկական բժշկության` այուրվեդայի բուժակները միայն լեզվին նայելով կարողանում են ճշգրիտ որոշել, թե մարդն ինչ հիվանդություն ունի: Օրինակ, եթե լեզուն պատված է սպիտակ փառով, ապա մարդու մոտ աղեստամոքսային համակարգում ինչ-որ բան այն չէ:

Լեզվի մուգ կարմիր գույնը` առանց փառակալման և հարթ մակերեսով, վկայում է լյարդի քրոնիկական անբավարավածության, իսկ դեղնավուն երանգը` լյարդի և միզապարկի հիվանդությունների մասին: Լեզվի ճաքերը հուշում են էնդոկրին համակարգի, երիկամների և արյան հիվանդությունների մասին: Լեզուն երկնագույն-վարդագույն երանգ է ձեռք բերում արյան զարկերակային բարձր ճնշման` հիպերտոնիայի ժամանակ, գորշակապույտ է դառնում սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, իսկ չափազանց գունատ երանգը զգուշացնում է, որ պետք է արյան հեմոգլոբինը ստուգել: Եթե լեզուն չորանում է, ապա օրգանիզմը ջրազրկվել է կամ թունավորվել: Լեզվի չորություն է նկատվում նաև խոցերի սրացումների ժամանակ:
  


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 3722 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ