09:02
Կոճապղպեղի (իմբիր) օգտակար հատկությունները
 

   

Կոճապղպեղը հիմնականում օգտագործվում է որպես համեմունք: Նկատելի է, որ մշտապես օգտագործելու դեպքում այն նպաստում է մաշկի և ընդհանրապես օրգանիզմի երիտասարդացմանը: Կոճապղպեղն օգտագործվում է և՛ բնական (մանրացրած), և՛ փոշի վիճակում: 

Կոճապղպեղի (իմբիր) օգտակար հատկությունները

Այն կիրառվում Է որպես տարբեր հիվանդությունների համար կանխարգելիչ և բուժիչ միջոց: Այս յուրատեսակ բույսի արմատն օգնում Է թունավորման ժամանակ, հանում Է սրտխառնոցը: Կոճապղպեղի օգտագործումը նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցմանը:

Համային առումով կոճապղպեղը միաժամանակ կծու է և քաղցր: Այն ավելացնում են մսային, ձկնային կերակրատեսակներին, իսկ փոշի վիճակում այն օգտագործվում է նաև զանազան ըմպելիքների և կոնֆետների արտադրության մեջ: ճապոնական խոհանոցում կոճապղպեղը սուշիի պարտադիր բաղադրիչներից է: Քանի որ այդ կերակրատեսակում օգտագործվում է հում ձկնեղեն, հետևաբար կոճապղպեղը համային ինքնատիպ հավելման հետ միաժամանակ նաև հակաճիճվային գործառույթ է իրականացնում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 3233 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ սնունդ, իմբիր, առողջարար | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ