08:02
Կարտոֆիլը և նրա օգտակար հատկությունները
 

   

 
Կարտոֆիլը և նրա օգտակար հատկություններըԿարտոֆիլի մոտավորապես 20-25 տոկոսը կազմում են ածխաջրերը (կրախմալ), մոտավորապես 2 տոկոսը` սպիտակուցները և 0.3 տոկոսը` ճարպերը: Սպիտակուցները հարուստ են ամինաթթուներով: Կարտոֆիլը բավականաչափ կալիում Է պարունակում (568 մգ 100 գ հում կարտոֆիլում), ֆոսֆոր (50 մգ), բավականաչափ մագնիում, կալցիում և երկաթ: Ինչպես նաև С, В, В2, В6, В9, PP, D, К, Е վիտամինները, կարոտին և օրգանական թթուներ:

 

Կարտոֆիլը և նրա օգտակար հատկությունները

 

Կալիումի մեծ քանակության շնորհիվ կարտոֆիլը նպաստում Է օրգանիզմից ջրի և աղի դուրս բերմանը, ինչը լավացնում Է նյութափոխանակությունը: Այդ պատճառով կարտոֆիլն անփոխարինելի մթերք Է համարվում դիետիկ սննդի համար: Կալիումով հարուստ Է հատկապես խորոված կարտոֆիլը, որը պահպանում Է օգտակար տարրերի առավելագույն չափը: Այն նույնիսկ խորհուրդ են տալիս օգտագործել հիպերտոնիայի, աթերոսկլերոզի և սրտային անբավարարության դեպքում:

Ածխաջրերի բարձր պարունակության շնորհիվ կարտոֆիլն ունի բավականին բարձր կալորիականություն, ինչը այլ բանջարեղենի համեմատ 2-3 անգամ բարձր Է: Այդ պատճառով նրանք, ովքեր գիրանալու հակում ունեն, պետք Է կարտոֆիլի նկատմամբ իրենց հակումը վերահսկեն: Ի դեպ, բոլորին Էլ խորհուրդ Է տրվում չչարաշահել կարտոֆիլը: Կարտոֆիլում պարունակվող կրախմալը մաքուր վիճակում չի յուրացվում մեր օրգանիզմի կողմից, այդ պատճառով դիետոլոգները խորհուրդ են տալիս կարտոֆիլը սննդի մեջ ներառել շաբաթական մի քանի անգամից ոչ ավելի:
Կարտոֆիլը նաև շատ օգտակար հատկություններ ունի բարձր թթվայնությամբ գաստրիտի և ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցի դեմ պայքարում:

Ի դեպ, կարտոֆիլը վիտամիններից բացի ասկորբինաթթու Է պարունակում:    ճիշտ Է, նրանց պարունակությունը այնքան Էլ շատ չէ, բայց քանի որ մենք սովոր ենք մեծ քանակությամբ կարտոֆիլ ուտել, դրա շնորհիվ ավելանում է նաև օրգանիզմ ներմուծվող օգտակար տարրերի քանակությունը:

Կարտոֆիլը օրգանիզմից դուրս է բերում խոլեստերինի ավելցուկը: Կարտոֆիլով պատրաստված դիետիկ սնունդը օգտագործվում է որպես թույլ միզամուղ և սրտի գործունեությունը կարգավորող միջոց երիկամների և սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում:
1 կգ խաշած կարտոֆիլը օրգանիզմն ապահովում է սպիտակուցներով` 20 %, ածխաջրերով` 40% , В1 և РР վիտամիններով` 60%, С վիտամինով` 20 %, կալիումով` 20 %, ֆոսֆորով ու երկաթով` 50 %:
Հում կարտոֆիլի հյութը մաքրում Է օրգանիզմը: Կարտոֆիլի, գազարի և նեխուրի հյութերը օգնում են մարսողության, նյարդային խանգարումների դեպքում: Օրական 500 գ գազարի, վարունգի, բազուկի և կարտոֆիլի հյութը կարճ ժամանակում դրական արդյունք Է տալիս, այն դեպքում, եթե սննդակարգում չլինեն մսային և ձկնային սննդատեսակներ:

Սրտի գործունեության խանգարումների դեպքում օրական 3 անգամ 100 մլ հում կարտոֆիլի հյութ խմել` սոված ժամանակ, 3 շաբաթվա ընթացքում: Ընդմիջել 1 շաբաթ և կուրսը կրկնել:
Ստամոքսաաղիքային խանգարումների ժամանակ (բարձր թթվայնությամբ գաստրիտ, ստամոքսի խոց, աղիքային խցանումներ) առավոտյան, սոված ժամանակ 1 բաժակ հում կարտոֆիլի հյութ խմել: Հետո կես ժամ պառկել և 1 ժամ անց նախաճաշել: Այդպես կրկնել 10 օր: Հետո 10 օր ընդմիջել և կրկնել 10-օրյա կուրսը: Թարմ հյութը խմել պատրաստելուց 2-4 րոպեի ընթացքում:

Մարդու օրգանիզմի նամւսր շատ կարևոր է В1 վիտամինը, որը հանում է ֆիզիկական և նյարդային լարվածությունը: Կարտոֆիլում այն մինչև. 0.15 մգ% է լինում, ինչը բավականին շատ է այլ բանջարեղենի, ինչպես նաև մրգերի համեմատ: Ընդ որում, եփելիս այն կարտոֆիլում ավելի լավ է պահպանվում, քան այլ բանջարեղենում:

Կարտոֆիլով դիմակներ

Դեմքի վրա ալերգիկ բծերի, հետայրվածքային հետքերի դեպքում կարտոֆիլի կտրված շերտով ամեն օր դիմակ դնել: Կարտոֆիլային դիմակը թարմացնում է դեմքը, հանում հոգնածությունը:
***

Խաշած տաք կարտոֆիլները տրորել, ձվի դեղնուց և մի քիչ կաթ ավելացնել, այնպես, որ թանձր զանգված ստացվի: Դիմակը տաք վիճակում դնել դեմքին և դեմքը շորով ծածկել: Պահել 20 րոպե: Լվանալ սկզբում` տաք, հետո` եռացրած-սառած ջրով:

Կարտոֆիլով դիմակը ոչ միայն թարմացնում, այլև` սնուցում է մաշկը, հարթեցնում կնճիռները: Չոր մաշկը դարձնում է ձիգ և փափուկ: Կարտոֆիլով դիմակը հատկապես օգտակար է 40-ն անց կանանց համար:

Դիմակ` թթվասերով

Խաշած կարտոֆիլը տրորել, թթվասերի հետ խառնել և դեմքին քսել: 20 րոպե անց լվանալ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 2596 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ սնունդ, առողջարար, Սա հետաքրքիր է | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ