12:42
5 ամենաառողջարար մթերքները
 

   

 
 
 
1. Հարինգ
Այդ աղի ձկան մեկ 100-գրամանոց կտորի մեջ կա վիտամին D-ի այնքան քանակություն, որի մեկուկես անգամ պակասն անգամ կբավարարեր մեր օրգանիզմի օրական պահանջը լրացնելու համար: Ձմռանը մենք այդ` ոսկորների, անոթների ու երիկամների համար անհրաժեշտ վիտամինը ստանում ենք բացառապես սննդից (ամռանն արևի տակ օրգանիզմն ինքն է սինթեզում այն): Բացի դրանից՝ հարինգում կան հագեցած օմեգա-3-ճարպաթթուներ, որոնք նվազեցնում են ինֆարկտների ու կաթվածների վտանգը:
 
2. Լոբի 
Եփած սպիտակ լոբու հինգ գդալն ապահովում է օրգանիզմում երկաթի օրական պահանջը, որը փրկում է սակավարյունությունից: Եվ հետո` լոբին առատորեն պարունակում է բնական հակաօքսիդանտ համարվող վիտամին E, միաժամանակ բնական լուծողական է, քանի որ հարուստ է բջջանյութով: 
 
3. Բազուկ
Այն ավելի հեշտ է թերագնահատել, քան գերագնահատել: Օրգանական թթուների, հիմքերի և կենսաբանորեն ակտիվ այլ նյութերի հարուստ աղբյուր է, նպաստում է օրգանիզմից ծանր մետաղների դուրսբերմանը, որի ավելցուկից տառապում են հատկապես քաղաքաբնակները: Կարգավորում է ճարպային փոխանակությունը, նպաստում արյունաստեղծմանը:
 
4. Արևածաղիկ
Արևածաղկի ձեթը հագեցած ճարպաթթուների գլխավոր մատակարարն է: Օրական երկու գդալ ձեթը սրտի, ուղեղի ու անոթների առողջության գրավականն է: Ավելի օգտակար են արևածաղկի սերմերը, որոնց մեջ պահպանվում են «կենդանի»բաղադրիչները՝ ֆոսֆոլիպիդները, ստերոլները, ճարպալուծիչ վիտամինները:
 
5. Կաղամբի թթու
Առեղծված է՝ թթու կաղամբն ավելի օգտակար է, քան թարմը: Պատճառն այն է, որ կաթնաթթվային մանրէները, որոնց օգնությամբ այն թթվում է, նոր նյութեր են սինթեզում, և գոյանում են վիտամիններ B1, B2, B3, B6 և B9: Բացի դրանից՝ կաղամբի թթուն կաթնաթթվային մանրէների հարուստ աղբյուր է, դրանց մասնակցությամբ աղիքներում սինթեզվում են որոշ վիտամիններ: Չմոռանանք նշել, որ ընդամենը 300 գրամ թթուն բավարարում է վիտամին C-ի օրական պահանջը, իսկ այդ վիտամինը, գիտեք, պաշտպանում է հարբուխից և այլ հիվանդություններից:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 2793 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Առողջ սնունդ, Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ