23:52
Կիտրոնի բույրը բարձրացնում է աշխատունակությունը
 

   


Կիտրոնի բույրը բարձրացնում է աշխատունակությունըԱյն մարդիկ, ովքեր համակարգչի առջև երկար են նստում, պետք է մեծ հոգատարություն ցուցաբերեն հատկապես իրենց աչքերի նկատմամբ: Ապացուցված է, որ աչքերի տևական ծանրաբեռնվածությունը ոչ միայն կարող է տեսողության վատացման բերել, այլև 90%-ով նվազեցնել մտածելու և կենտրոնանալու ունակությունը, ինչն էլ իր հերթին մեծ վնաս է կենտրոնական նյարդային համակարգի համար:


Ճապոնացի գիտնականները գրասենյակներում փորձեր են կատարել, որպեսզի պարզեն, թե բույրերը ինչ ազդեցություն ունեն մարդու աշխատունակության վրա: Փորձերի արդյունքները ցույց են տվել, որ կիտրոնի և նիվենու (эвкалипт) բույրերը նկատելիորեն նպաստում են աշխատունակության բարձրացմանը և վերացնում քնկոտությունը:

Գիտնականները մի շարք թեստերի օգնությամբ պարզել են նաև, որ նարդոսի բույրով լցված սենյակում համակարգչային օպերատորները 20%-ով քիչ են սխալներ թույլ տալիս, հասմիկի բույրի դեպքում` 30%-ով, սակայն բացարձակ չեմպիոնն այս հարցում մնում է կիտրոնը` իր 50% ցուցանիշով:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1332 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ