04:43
Կինը պարտավոր է ապահովել բավարար քուն օրգանիզմի համար
 

   

 

Քունը կենսաբանական անհրաժեշտություն է։ Խորը և բավարար քունը կնոջը երիտասարդացնում է և գեղեցկացնում. տրամադրությունը, որից սկսվում է օրը, բարձրանում է, մաշկի արյան մատակարարումը լավանում, շարժումները հանգիստ են ու ներդաշնակ։ Ահա թե ինչու է լավ քունը համարվում բոլոր կոսմետիկ նախաձեռնումների հաջողության երաշխիքը:

Չափահաս մարդը, կախված նյարդային համակարգի վիճակից, կարիք է զգում 6-10 ժամվա քնի, ընդ որում ծերանալու հետ դրա նկատմամբ պահանջը պակասում է։ Եթե մարդը մշտապես քունը չի առնում, սկսվում է քնկոտության և թուլության վիճակ, որը չի հաղթահարվում ոչ մի տեսակի միջոցներով։ Միայն բավարար քունը կարող է վերականգնել հավասարակշռությունը։

Շատ կանայք գերհոգնածության և նյարդային համակարգի չափից ավելի գրգռվածության պատճառով տառապում են անքնությամբ, դե իսկ այն կարճատև քունը, որ նրանք ունենում են, անհանգիստ է ու չի նպաստում ուժերի վերականգմանը: Առավոտյան արդյունքն առկա է՝ հոգնածություն, ընկճված տրամադրություն, գունատություն: Այս ամենն իր մեջ պարունակում է ժամանակից շուտ «թորշոմելու» և գեղեցկությունը կորցնելու վտանգ։ Ահա թե ինչու առօրյայի արդյունավետ կազմակերպմամբ ամեն գնով պետք է ապահովել լիարժեք և բավարար քունը։


/p>


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 971 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ