20:00
Կեր, խմիր, քեֆ արա, բայց... (ճիշտ սնվելու մասին)
 

   


Կեր, խմիր, քեֆ արա, բայց... (ճիշտ սնվելու մասին)Ճոխ սեղան, բազմատեսակ ուտեստներ, քիմիական նյութեր պարունակող հյութեր... Խոսքը մեր՝ հայերիս տոնական սեղանի մասին է: Բոլորս էլ սիրում ենք համտեսել համեղ ուտեստներ, սեղանին դնում ենք բազմազան ուտեստներ և օգտվում ենք յուրաքանչյուր ճաշատեսակից՝ չմտածելով մեր կարևոր օրգանի՝ ստամոքսի մասին: Չէ՞ որ ուտելիքը չարաշահելով՝ մենք լուրջ խնդրի առջև ենք կանգնում, խախտվում է մարսողական համակարգը, որի հետևանքով էլ ունենում ենք ստամոքսի սուր ցավեր:

Ըստ «Գրիգոր Լուսավորիչ» շտապ օգնության գիտաբժշկական կենտրոնի ընդհանուր թերապիայի  բաժնի վարիչ Կարինե Մարկոսյանի՝ այս խնդրից խուսափելու համար առաջին հերթին պետք է ուտենք չափավոր, ուտելիքի բազմազան տեսակներ չխառնենք իրար, զերծ մնանք հին սննդից:
«Հայերը սնունդը լավ մարսելու համար նախընտրում են խմել հանքային ջրեր (ուտելիքը «նստացնելու» համար), մինչդեռ այն չի թույլատրվում օգտագործել ուտելուց հետո, քանի որ այդ դեպքում մարսողությունը դժվար է ընթանում:
Եթե մարդը կանգնել է «սուր» խնդրի առջև, և ստամոքսի ֆունկցիոնալ համակարգը խախտվել է, առաջին հերթին պետք է սոդայաջուր խմի: Թունավորման դեպքում անհրաժեշտ է հոգնայի միջոցով  ազատվել թունավոր նյութերից, իսկ լուծի դեպքում պետք է ստամոքսի լվացում կատարել»,- խորհուրդ է տալիս Կարինե Մարկոսյանը:

ՀՀ ԱՆ գլխավոր տոքսիկոլոգ Միքայել Գաբրիելյանի հավաստմամբ թունավորման հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, գիտակցության կորուստը, ֆիզիկապես թույլ զգալը: Առաջին օգնությունը ստամոքսի լվացումն է:

«Թունավորում կարող է առաջանալ նաև ընդամենը երկու տարբեր խմիչքների օգտագործման հետևանքով: Թունավորումը սուր ձևով կարտահայտվի այն մարդու մոտ, ով առաջին անգամ է չարաշահում խմիչքը, և նրանց մոտ, ովքեր բուժվում են ալկոհոլիզմից»,- ասում է Միքայել Գաբրիելյանը:

- Նոր տարուն թունավորումների թիվը կտրուկ աճում է, և տարեցտարի, որքան լավանում է կյանքի «որակը», այնքան շատանում է թունավորումների քանակը, նույնիսկ գրանցվում են մահացու դեպքեր»:
 
Գլխավոր տոքսիկոլոգը խորհուրդ է տալիս խմիչքը օգտագործել չափավոր: «Եթե օրը սկսում եք խմիչքի մի տեսակով (օղի, գինի, կոնյակ…), ապա անպայման պետք է ավարտեք նույն խմիչքով, քանի որ գերհագեցած և խառը սննդի հետ տարբեր խմիչքների խառնուրդը բացասական ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: Պետք է խուսափել նաև դատարկ ստամոքսով ալկոհոլ օգտագործելուց»:
 
Օգտակար խորհուրդներ

•    Նախքան կենաց խմելը պետք է ուտել, բայց ո՛չ յուղոտ կերակուր, որը նպաստում է ալկոհոլի արագ յուրացմանը, ոչ էլ դժվար յուրացվող ածխաջրեր (կարտոֆիլ, բրնձով աղանդեր):

•    Որպեսզի լյարդը և երիկամները կարողանան դիմանալ ծանրաբեռնվածությանը, շատ աղի կերակուր մի՛ կերեք, իսկ ալկոհոլային խմիչքները քիչ քանակությամբ և ուշ-ուշ խմեք:

•    Ջրազրկումը կանխելու, ինչպեսև օրգանիզմը մաքրելու համար շատ օգտագործեք հյութեր ու հանքային ջրեր:

•    Քնելուց առաջ անպայման ջուր կամ մածուն խմեք: Կարելի է նաև կանաչ թեյ խմել:

•    Առավոտյան խումհարությունը հաղթահարելու համար 200գ նարնջի հյութի մեջ 1 կիտրոնի հյութ քամեք և ավելացրեք 100գ մեղր, կարելի է նաև 1 ձվի սպիտակուց ավելացնել: Այս խառնուրդը լավ հարեք և խմեք: Օրգանիզմը կարելի է մաքրել նաև նանայի թուրմով: 1 թեյի գդալ նանայի վրա 500 մլ եռջուր լցրեք, թրմեք 2 ժամ և խմեք օրվա ընթացքում:

•    Առավոտյան 1 բաժակ տաք ջուր խմեք, որպեսզի խթանեք աղեստամոքսային համակարգի աշխատանքը: Ավելի լավ կլինի օգտագործել որևէ լեղամուղ խոտաբույս: Օրինակ՝ 1 ճաշի գդալ հազարտերևուկի վրա մեկ բաժակ եռջուր լցրեք, թրմեք 20 րոպե, քամեք և խմեք: 15-20 րոպե հետո բանջարեղենային աղցան կերեք:

•    Մի քանի օր տևող  խնջույքից հետո օրգանիզմը բեռնաթափելու անհրաժեշտություն է առաջանում:

•    Խմեք մեկ բաժակ ջուր՝ 1 կիտրոնի հյութով կամ որևէ թթվաշ մրգի հյութ: Միայն չփորձեք դրանից հետո յուղոտ կամ ծանրամարս կերակուրներ ուտել: Եթե սովածանաք, կերեք մի քանի չորահաց և կես բաժակ մածուն խմեք:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 2143 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ