21:42
Կեֆիրի մասին
 

   





Հիմնական քիմիական ցուցիչներով կեֆիրը գրեթե հավասար է կաթին, սակայն, ի տարբերություն կաթի, այն ավելի հեշտ է մարսվում: Կեֆիրը խորհուրդ է տրվում ոչ միայն որպես թարմացնող և սննդարար ըմպելիք, այլ նաև որպես բուժիչ միջոց: Այն գրգռում է ախորժակը, տոնուսավորում է նյարդային և սիրտ-անոթային համակարգերը: Կեֆիրը խորհուրդ է տրվում սակավարյունության, նյարդային և սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում (խոսքը ճարպազերծված կեֆիրի մասին է): 

Կեֆիրը ճնշում է ստամոքսում և աղիքներում առաջացող թարախակալման պրոցեսները: Այն օգտակար է ծերերի համար, ովքեր մարսողության հետ կապված խնդիրներ ունեն: Անյուղ կեֆիրը խորհուրդ է տրվում ավելորդ քաշ ունեցող մարդկանց: Կեֆիրի օգտագործումը պետք է սահմանափակել ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների դեպքում:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 3069 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ