10:40
Կարտոֆիլի օգտակարության մասին
 

   



Կարտոֆիլի բուժիչ հատկությունները հայտնի է եղել վաղ ժամանակներից: Այն օգտագործվել է այրոցքների, էկզեմայի, վերին շնչառական ուղիների կատառների բուժման, խոցային հիվանդությունների, ուժեղ գլխացավերի և այլ դեպքերում:



Կարտոֆիլը բարձր է գնահատվում դիետիկ սնման ընթացքում: Այն հանդիսանում է կալիումի հիմնական աղբյուր, ընդ որում կալիումը կարտոֆիլի մեջ ավելի շատ է, քան հացի, մսի և ձկան մեջ (570մգ 100գ-ում): Օրգանիզմի` կալիումի օրական պահանջը կարելի է բավարարել 500գ կարտոֆիլ օգտագործելով:

Կարտոֆիլի հում հյութը դրական արդյունքներ է տվել ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդությունների բուժման ընթացքում: Բուժման արդյունքում հիվանդների մոտ նկատվել է ընդհանուր վիճակի լավացում, ցավերի, այրոցքների, սրտխառնոցի վերացում, իջել է ստամոքսահյութի թթվայնությունը: 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 4903 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ