10:45
Ժողովրդական փորձված դեղատոմսեր հազի, օրգանիզմի ընդհանուր առողջացման համար և… ավելորդ քաշի դեմ
 

   


 Ժողովրդական փորձված դեղատոմսեր հազի, օրգանիզմի ընդհանուր առողջացման համար և… ավելորդ քաշի դեմ168 Ժամ-ը  ներկայացրել է ժողովրդական որոշ բաղադրատոմսեր, որոնք օգնում են հազի դեպքում:   

Սև բողկը հայտնի է իր սննդարարությամբ և բուժիչ հատկություններով: Այն հարուստ է կալիումով (1200 մգ` 100 գ հումքի մեջ)։

Բողկի պտղամսի մեջ պարունակվում են մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ և լիցոզիմ ֆերմենտ, ինչը նպաստում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը: Սև բողկի պտղարմատը պարունակում է նաև կալցիում, մագնիում, կրեմնիում, ծծումբ, կոբալտ, բրոմ, երկաթ, յոդ, հանքային նյութեր, ֆոսֆոր, վիտամիններ B1, B2, B5, B6, նիկոտինաթթու, քոլին, բետա-կարոտին, ասկորբինաթթու` Բողկը պարունակում է նաև շաքարներ, թաղանթանյութ, ամինաթթուներ, օրգանական թթուներ, ներկանյութեր, ճարպեր, և այլն։ Այն կարգավորում է ճարպափոխանակությունը և խոլեստերինի պարունակությունն արյան մեջ։ Հարուստ է նաև եթերայուղերով։

Մրսածության, հազի դեպքում խորհուրդ է տրվում հետևյալ բաղադրատոմսը. Սև բողկը լվացեք, առանց կեղևը հեռացնելու` հանեք միջուկի կեսը, տեղը լցրեք մեղր։ Բողկի ներքևի մասը նախապես հարթ կտրեք, որպեսզի այն տեղադրվի խորը ափսեի մեջ: Օրվա ընթացքում բողկի հյութը մեղրի հետ խառնվելով` կլցվի ափսեի մեջ: Խմեք այդ հյութը օրը 3 անգամ` ուտելուց առաջ: Ժամանակ առ ժամանակ մեղր ավելացրեք բողկի մեջ:

Բողկն իր մեջ պարունակում է նաև B, C, PP և այլ վիտամիններ, որոնք օգտակար են մաշկի, մազերի, աչքերի, բերանի խոռոչի, լյարդի և այլ օրգանների առողջության համար: Բողկը խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, լավացնում մարսողությունը: Բողկի հյութն օգտագործվում է նաև սակավարյունության դեպքում, ինչպես նաև` որպես միզամուղ միջոց: Հիշեցնենք, որ օրգանիզմում B1 վիտամինի պակասը կարող է հանգեցնել նյարդային համակարգի թուլացման, մազաթափության և այլն:

Այն կարող է հագեցվել բողկով: Բողկը, սակայն, ունի նաև իր հակացուցումները. այն չի կարելի գործածել ենթաստամոքսային գեղձի, երիկամների հիվանդություն ունեցողներին, տասներկումատնյա աղիի և ստամոքսի խոցով տառապողներին, հակացուցված է նաև սրտային և լյարդի հիվանդությամբ տառապողներին:

    Մեղրի և կիտրոնի խառնուրդ: Մեղրի վրա կտրատեք կիտրոնը, լցրեք ապակե տարայի մեջ և խառնուրդը թեյի հետ (կամ օրվա ընթացքում) կերեք: Այն օգնում է փափկացնել հազը և վերացնել կոկորդի քորը: Կիտրոնը պարունակում է հակաօքսիդանտներ և վիտամին C, որոնք նպաստում են իմունային համակարգի բարձրացմանը, հետևաբար նաև` ապաքինմանը:

    Չոր հազը վերացնելու համար օրվա ընթացքում կոճապղպեղով (ՌՎոՌՐՖ) թեյ խմեք (սխտորի ճզմիչով անցկացրեք նախապես կլպած կոճապղպեղը և վրան եռացրած ջուր ավելացրեք): Հատկապես հնդիկների համար դարեր շարունակ այս բույսը կենցաղի անբաժանելի մաս է, համեմունք, ինչպես նաև` հարբուխի ու մրսածության դեմ պայքարելու միջոց: Կոճապղպեղի մեջ պարունակվում են եթերային յուղեր, որոնք նպաստում են մարսողությանը, ակտիվացնում են ստամոքսի լորձաթաղանթի աշխատանքը: Կոճապղպեղը հակաօքսիդանտ և միզամուղ միջոց է: Այն նաև պակասեցնում է գազերը, կարգավորում է զարկերակային ճնշումը: Այն հակացուցված է ստամոքսի հիվանդություններ ունեցող մարդկանց համար, միզամուղ հատկության պատճառով խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր քարեր ունեն երիկամներում:

    Մեղրը և կոճապղպեղը շատ օգտակար են շնչառական խնդիրների դեպքում: Մեղրի և կոճապղպեղի խառնուրդը հիանալի խորխաբեր միջոց է, այն օգնում է մրսածության, հազի, անգինայի, քթից հոսելու դեպքում: Ավելին, ըստ տարբեր աղբյուրների` մեղրի, կոճապղպեղի և սև պղպեղի խառնուրդը կարող է նվազեցնել կամ վերացնել ասթման: Խառնուրդն օգտակար է մարսողական խնդիրներ ունեցողների համար: Խառնուրդը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ կոճապղպեղի արմատի հյութի վրա ավելացնել 1 թեյի գդալ մեղր: Կարող եք նաև մեղրն ավելացնել կոճապղպեղով և դարչինով թեյին` այն ավելի առողջարար դարձնելու համար:

    Եթե ձեզ անհանգստացնում է հազը, օգտվեք ժողովրդական բժշկության կողմից առաջարկվող ստուգված արդյունավետ միջոցից։ Վերցրեք մեկ լիմոն և խաշեք 10 րոպե դանդաղ վառվող կրակին։ Այն կփափկի, հատկապես կեղևը, և կարելի է դրանից ավելի շատ հյութ քամել։ Կիսեք լիմոնը և քամեք հյութը։ Լցրեք այն բաժակի մեջ, վրան ավելացրեք 2 ճաշի գդալ գլիցերին (2 լիքը ճաշի գդալը հավասար է մեկ ունցիայի), լավ խառնեք և բաժակը մինչև վերջ լցրեք մեղրով։ Մի ֆերմեր ասաց ինձ, որ ինքը նույն հաջողությամբ լիմոնի փոխարեն օգտագործել է խնձորի քացախ։

Ստացված օշարակի ընդունման չափը կարելի է որոշել` համաձայն հազի տեսակի։ Եթե հազվադեպ եք հազում, օրական ընդունեք 1 թեյի գդալ։ Օգտագործելուց առաջ խառնուրդը լավ թափահարեք։ Եթե հազն անհանգստացնում է ձեզ գիշերը, ընդունեք 1 թեյի գդալ` պառկելուց առաջ, և 1-ն էլ` գիշերը։

Ժողովրդական փորձված դեղատոմսեր հազի, օրգանիզմի ընդհանուր առողջացման համար և… ավելորդ քաշի դեմՈւժեղ հազի դեպքում խորհուրդ է տրվում արթնանալուց անմիջապես հետո ընդունել 1 թեյի գդալ խառնուրդ, ևս մեկը` մինչև ճաշը, ճաշից հետո` ևս 1 թեյի գդալ, և 1-ական էլ` ընթրիքից հետո և պառկելուց առաջ։ Հազի թեթևանալուն զուգընթաց` կարող եք խառնուրդի ընդունման քանակը կրճատել։ Սա հազը բուժող արդյունավետ միջոց է։ Այն ունի մի քանի առավելություն։ Չի առաջացնում ստամոքսի խանգարումներ, մի բան, որ հազի շատ միջոցների համար հատկանշական է։ Որպես բուժամիջոց` կարելի է առաջարկել ինչպես` մեծահասակներին, այնպես էլ` երեխաներին։

    Հազի դեմ փորձված, խիստ արդյունավետ միջոց է նաև խնձորի տնական (բնական) քացախի և մեղրի խառնուրդը: Ներկայացնում ենք բաղադրատոմսը. 1 ճաշի գդալ խնձորի տնական քացախի վրա ավելացնել 1 ճաշի գդալ լավ մեղր, խառնել, վրան ավելացնել եռացրած ջուր (1 սուրճի բաժակի չափով) և խմել քնելուց առաջ: Հրաշալի միջոց է չոր և առհասարակ` հազի դեմ:

Ի դեպ, խնձորի բնական քացախն օգնում է նաև ազատվել ավելորդ քաշից: Այն նաև նպաստում է նյութափոխանակությանը և արագացնում ճարպերի քայքայումը, օգնում է ազատվել ցելյուլիտից: Խանութներում վաճառվող քացախի մեջ խնձորի էսենցիա կա, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել բնական քացախը: Ջրի և քացախի խառնուրդը բարձր թթվայնություն ունի, այդ իսկ պատճառով այն չի կարելի խմել, եթե աղեստամոքսային տրակտի խանգարումներ, գաստրիտ, խոցային հիվանդություններ, սուր, քրոնիկական բնույթի հեպատիտ ունեք: Որոշ մասնագետներ նման դեպքերում խորհուրդ են տալիս քացախը բացառելով` օրը 3 անգամ ջուր խմել` 1 թեյի գդալ մեղրով: Ցելյուլիտից ազատվելու համար 30 մլ քացախը խառնեք 250 մլ ջրի հետ և մերսեք մարմնի մաշկը:

Ամերիկացի բժիշկ Դ.Ս.Ջարվիսը հատուկ տեղ է հատկացրել խնձորի քացախին: Նրա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնձորի քացախը շատ արագ վերականգնում է մարդու ուժերը, քանի որ հավասարակշռում-կարգավորում է օրգանիզմի թթվայնություն-ալկալիականությունը: Խնձորի քացախը շատ օգտակար է նրանց համար, ում ստամոքսի արտազատման ֆունկցիան անբավարար է, և խախտված են օրգանիզմի փոխանակման պրոցեսները: Մասնագետների կարծիքով` օրգանիզմի համար շատ օգտակար են նաև բալի, կեռասի և հաղարջի քացախները:
Բժիշկ Ջարվիսն իր գրքում խորհուրդ է տալիս նաև, թե ինչպես պատրաստել խնձորի քացախ: Նրա բաղադրատոմսն առանձնահատուկ է նրանով, որ քացախի մաս կազմող բոլոր բաղադրիչների լավ հատկությունները պահպանվում են, և այն կալիումի մեծ աղբյուր է հանդիսանում:

Ջարվիսն իր գրքում գրում է. «Եթե այն կինը, որի հագուստը վրան բավական կիպ է նստում, սկսի խնձորի քացախ օգտագործել (մեկ բաժակ ջրում 2 թեյի գդալ խնձորի քացախ` ամեն անգամ ուտելիս), ապա 2 ամիս անց նա կնկատի, որ իր հագուստը գոտկատեղի շրջանում 1 դյույմաչափ լայնացել է։ Եվս 2 ամիս անց նա դարձյալ կնիհարի 1 դյույմի չափով, և 5-րդ ամսվա վերջին` էլի 1 դյույմ։ Խնձորի քացախ օգտագործելու օրից 1 տարի հետո այդ կինը, որ հագնում է 50 չափի հագուստ, կսկսի հագնել` 42, իսկ 20 չափի հագնողը` 18։

Նույն ժամանակահատվածի վերջում 16 չափի հագուստ կրող ավելի երիտասարդ կինը կսկսի հագնել 14 չափի հագուստեղեն (բերված են Մեծ Բրիտանիայում ընդունված չափսերը)։ Քաշը նվազում է աստիճանաբար։

Այն կինը, որն ունի 5-5,6 ֆունտ հասակ, իսկ քաշը 210 ֆունտ է, եթե ամեն ուտելուց ընդունի 1 բաժակ ջուր` երկու թեյի գդալ խնձորի քացախով, ապա 2 տարի անց նա կկշռի 180 ֆունտ։ Եթե տղամարդն ունի մեծ որովայն, նույն մեթոդով բուժվելու դեպքում 2 տարի հետո կազատվի դրանից։ Խնձորի քացախը նպաստում է ճարպի այրմանն օրգանիզմում` դրանով իսկ նվազեցնելով նրա կուտակման հնարավորությունը, ինչպես նաև` նպաստում է քաշի պակասեցմանը։ Ինչ վերաբերում է սննդին, ապա քաշի չափից ավելի ավելացման դեպքում հարկավոր է օրաբաժնից կրճատել այն մթերքները, որոնք նպաստում են օրգանիզմում ճարպի կուտակմանը։ Խնձորի քացախի օգտագործման եղանակն անսահման պարզ է և արդյունավետ։ Նրա ամենօրյա օգտագործման դեպքում նպատակահարմար է մի բաժինն ընդունել նախաճաշից առաջ, երկրորդը` գիշերը, իսկ այս երկուսի միջև ընկած ցանկացած հարմար ժամին` երրորդը»։

Շարունակությունն՝ ԱՅՍՏԵՂ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 3583 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ