21:41
Ժողովրդական միջոցներ մրսածության դեմ
 

   


Ժողովրդական միջոցներ մրսածության դեմ
 Այս միջոցները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում նոր սկսվող հարբուխը, գրիպը:


 Կիտրոնի հյութը և մեղրը խառնել, քնելուց առաջ ընդունել 1 ճաշի գդալ` տաք թեյով կամ կաթով: 100 գ մեղրին անհրաժեշտ է 1 կիտրոնի հյութ:

 Ծովաբողկն ու մեղրը խառնել` 1:1-ի հարաբերությամբ: Ընդունել օրը երկու անգամ` առավոտյան և երեկոյան, 1-ական ճաշի գդալ:

Մեղրը, անիսոնի (анис) սերմերը և մի պտղունց աղը խառնել, ավելացնել 1 բաժակ ջուր, եռացնել, թողնել սառչի: Ընդունել 2-ական ճաշի գդալ` յուարքանչյուր 2 ժամը մեկ: Բուժում է հազը, անցկացնում մրսածությունը: 1 թեյի գդալ մեղրին անհրաժեշտ է 2 ճաշի գդալ անիսոնի սերմ:

2-3 գդալ չորացրած-մանրացրած երիցուկին 1 բաժակ եռացրած ջուր ավելացնել, բերանը փակել, սրբիչով փաթաթել, թողնել 20 րոպե: Այնուհետև 3 բաժակ եռացրած ջուր ավելացնել և շնչել դրա գոլորշին: Բացում է շնչուղիները, կանխում բորբոքային երևույթները, թարմացնում շնչառությունը: 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1624 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ