07:54
Ինչպես մերսման միջոցով ազատվել գլխացավից
 

   

Շատ հաճախ գլխացավերը առաջանում են գլխի մկանների լարվածության և գերծանրաբեռնվածության արդյունքում։ Իսկ ծանրաբեռնվածությունը պայմանվորված է անոթների սեղմումով, որոնք դժվարացնում են թթվածնի մուտքը դեպի նյարդային բջիջներ։ Գլխացավը զգուշացում է առ այն, որ ուղեղը բավարար չափով թթվածին չի ստանում։ Սակայն շատ հաճախ մենք ասպիրին կամ այլ դեղահաբեր ենք օգատգործում, սակայն կարելի է պարզապես թուլացնել մկանների լարվածությունը և ազատվել գլխացավից։

 

Ինչպես մերսման միջոցով ազատվել գլխացավից

 

Առաջին հերթին պետք է մերսել քունքի փոքրիկ փոսիկները։ Պարզապես պետք է միջնամատի օգնությամբ մեղմ շարժումներով մերսել այդ հատվածը։ Այս նույն գործողությունը կարելի է նաև անել եթերային յուղի օգնությամբ. այսինքն՝ մատների ծայրին կարելի է եթերային յուղ քսել և այդպես մերսել քունքի հատվածը։

Մերսման երկրորդ կետը, որը նույնպես կօգնի ձեզ ազատվել գլխացավից, հոնքերի միջև եղած կետն է՝ հենց հոնքերի «գծի» մեջտեղում։ Մոտ մեկ րոպե ցանկացած մատով կարելի է մերսել այդ հատվածը։

Այս հարցում օգտակար է նաև պարանոցի և ուսերի մերսումը։ Դա ինքնուրույն չեք կարող անել, հետևաբար կարելի է դիմել մեկ ուրիշի օգնությանը։ Ծայրահեղ դեպքում աջ ձեռքով պետք է տրորել պարանոցը և գլուխը այս ու այն կողմ շարժել։ Այսպես դուք բարելավում եք արյան հոսքը դեպի գլխուղեղ և գլխացավն անհետանում է։


 

HD որակով դիտել այստեղ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1503 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ