01:02
Ինչպե՞ս պայքարել «դաշտանային պզուկների» դեմ
 

   


Ինչպե՞ս պայքարել «դաշտանային պզուկների» դեմԴաշտանից առաջ կամ ընթացքում շատ կանանց դեմքին պզուկներ են հայտնվում: Դրանք դաշտանից հետո, որպես կանոն, անցնում են, սակայն քիչ տհաճություն չեն պատճառում: Ինչպե՞ս ազատվել դրանցից: Կօգնեն խոտաբույսերը:

Վերցրեք հավասար քանակությամբ երիցուկի ծաղիկներ, վաղենիկ (ноготок), անանուխի տերևներ և եղեսպակ (հարցրեք դեղատներում), խառնեք: Խառնուրդից վերցրեք 1 ճաշի գդալ, 1 բաժակ եռացրած ջուր ավելացրեք, դրեք կրակին: Եփեք, ապա վերցրեք կրակից և թողեք մի քանի ժամ թրմվի: Քամեք, բամբակե խծուծը թաթախեք մեջը, դրեք պզուկներին: Սրանից կարելի է նաև սառցե խորանարդիկներ պատրաստել. թուրմը լցրեք կաղապարները և դրեք սառցախցիկը: Սառցե կտորները մի քանի րոպե հպեք պզուկներին:
Պզուկների դեմ պայքարելու լավագույն միջոցներից է հալվեի (ալոե) հյութը: Որպեսզի բուժումն ավելի արդյունավետ լինի, հալվեն լվացեք եռացրած ջրով, չորացրեք, 12 օր թողեք սառնարանի ամենաներքևի դարակում: Այնուհետև մանրացրեք, քամեք հյութը: Դրանով սրբեք դեմքը: 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 2745 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ