00:26
Ինչպե՞ս հաղթահարել անքնությունը
 

   

Գոյություն ունեն քնի մասին բազմաթիվ ուսումնասիրություններ, աշխատություններ, գրքեր, ընդ որում, այն, իր բոլոր փուլերով հանդերձ, դիտարկվում է տարբեր տեսանկյուններից՝ ֆիզիոլոգիական, հոգեբանական: Իսկ եթե մարդը տառապում է անքնությամբ, ապա այս դեպքում քնի փուլերի մասին խոսելը, թերևս, ավելորդ է:

Ինչպե՞ս հաղթահարել անքնությունը

Ոմանք ընկղմվում են քնի մեջ անկողնին հասնելուն պես, ոմանք էլ մտքում հաշվում են աշխարհի բոլոր գառնուկներին, լսում են բոլոր դասական սիմֆոնիաները, և նույնիսկ ձանձրալի ֆուտբոլային խաղը նրանց չի ստիպում քնել: Անքնության զոհ է դառնում բնակչության 30 տոկոսը, սակայն նրանց մեծամասնությունը դրան մեծ ուշադրություն չի դարձնում: Մենք կփորձենք օգնել ձեզ հասկանալ՝ արդյոք դուք տառապում եք անքնությամբ, և եթե այո, ապա ինչպես պայքարել դրա դեմ:

Ինչպե՞ս հասկանալ անքնությամբ տառապում եք, թե ոչ:

Եթե դուք ուշ եք պառկում քնելու կամ քնում եք գիշերն ընդամենը 6 ժամ, բայց առույգ եք օրվա ընթացքում, դուք պարզապես քիչ քնող եք: Անքնությունն արտահայտվում է տարբեր ձևերով՝ ոմանց չի հաջողվում քուն մտնել նույնիսկ մի քանի ժամ պառկելուց հետո կամ նրանք բազմիցս արթնանում են գիշերվա ընթացքում, մյուսներն արթնանում են լուսաբացին: Անքնության կամ քնի խանգարման երևույթ կարելի է արձանագրել, երբ նկատվում է քնի տևողության կամ որակի կտրուկ անկում, որն իր բացասական ազդեցությունն է թողնում ինքնազգացողության և գործողությունների վրա ողջ օրվա ընթացքում:

Որո՞նք են անքնության հետևանքները:

Հոգնածություն, գլխացավ, մկանային լարվածություն… քնի պակասը բազմաթիվ բացասական հետևանքներ է թողնում առողջության վրա: Դրանից տուժում է նաև տրամադրությունը. անքնությանը զոհ դարձած մարդիկ լինում են դյուրագրքիռ, ագրեսիվ, զգայուն, նրանք նաև դժվարությամբ են կենտրոնանում, աշխատելիս կամ ուսանելիս կորցնում են արդյունավետությունը:

Չնայած գիշերվա երկար քնին՝ առավոտյան հոգնածության զգացողությամբ արթնանալն արդյո՞ք անքնության նշան է:

Երբեմն անքուն գիշերների պատճառ կարող է լինել շնչառության կանգը քնած ժամանակ: Այն սովորաբար տևում է մի քանի տասնյակ վայրկյաններ և կրկնվում է գիշերվա մեջ մի քանի անգամ: Այս խնդիրը գլուխ է բարձրացնում հիմնականում քառասունին մոտ տարիքում: Այն կարող է պայմանավորված լինել քաշի ավելցուկով: Նման դեպքերում պարզապես պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Արդյո՞ք քնաբեր միջոցներն արդյունավետորեն են պայքարում անքնության դեմ:

Բավականին երկար ժամանակ քնաբերները հայտնի էին իրենց կողմնակի ազդեցություններով՝ քնկոտություն օրվա ընթացքում, կախվածություն…, սակայն վերջին սերնդի քնաբեր միջոցները համեմատաբար զուրկ են նման երևույթներից: Ամեն դեպքում, դրանք պետք է ընդունել միայն բժշկի հսկողության տակ: Ընդհանրապես, խուսափեք ինքնաբուժումից: Շատ հաճախ ամենևին կարիք չկա դիմել քնաբեր միջոցների օգնությանը: Ամեն ինչ կախված է քնի խանգարման ծանրությունից: Պարզապես անհրաժեշտ է վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին՝ խուսափել ծխախոտից, ալկոհոլից կամ չափազանց կշտացնող կերակուրից, փոխարենը ավելի շատ կատարել ֆիզիկական աշխատանք,- գրում է ogneci.com-ը:


Հանգիստ քնելու հիանալի խորհուրդներ


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 920 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան, անքնություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ