19:25
Ինչպե՞ս ձերբազատվել թեփից
 

   


 

Ինչպե՞ս ձերբազատվել թեփից Մազերը ցանկացած կնոջ հարստությունն է: Եվ ոչ միայն կանայք, այլև բազմաթիվ տղամարդիկ նույնպես մեծ ուշադրություն են հատկացնում իրենց վարսերին: Այնուամենայնիվ, այսօր շատերն ընդհարվում են տհաճ խնդրի հետ, իսկ ավելի ճշգրիտ՝ հիվանդության հետ, որն իսկապես կարող է փչացնել կյանքը՝ թեփը: Դա իսկական հիվանդություն է, քանի որ, երբ ձեզ մոտ թեփ է առաջանում, ապա ողջ ժամանակ քորում եք գլուխը, իսկ դա նպաստում է գլխամաշկի հիվանդությունների առաջացմանը: Եթե չգիտեք, թե ինչպես ինքնուրույն հաղթահարել այդ խնդիրը, ապա այս հրապարակումը ձեզ համար է:

Նախ պետք է իմանալ, որ գոյություն ունի թեփի 2 տեսակ` չոր և յուղոտ: Առաջինի դեպքում թեփը առաջանում է նրանից, որ գլխամաշկը շատ ցամաքած է. հենց դա է, որ պոկվում է գլխից ու թափվում հագուստին: Իսկ յուղոտ թեփը առաջանում է գլխամաշկի չափից շատ յուղայնությունից: Այն գրեթե անտեսանելի է, չի թափվում, սակայն քոր է առաջացնում, այնպես որ, եթե դուք տառապում եք թեփի այս տեսակով, ապա ամենայն հավանականությամբ հաճախակի գլուխը լվանալու ցանկություն եք ունենում:

Թեփի պատճառները.
Թեփի առաջացման պատճառները կարող են լինել ամենաբազմազան գործոնները. մշտական սթրեսները, ոչ ճիշտ դիետան, վիտամինների պակասը, ինչպես նաև սխալ բալզամների և շամպունների օգտագործումը:

ամբողջական՝ հոլովակում:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 2931 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան, ազատվել թեփից | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ