22:24
Ինչպե՞ս բուժել ատամներն ու լնդերը
 

   


Ինչպե՞ս բուժել ատամներն ու լնդերըԱտամների առողջությունն ու սպիտակ գույնը պահպանելու, միևնույն ժամանակ լնդերի հիվանդություններից խուսափելու համար հիանալի միջոց է թեյի մրուրը, որը մնում է թեյաթուրմ պատրաստելուց հետո:

Թեյի տերևները շատ հարուստ են ֆտորով, որը կանխում է ատամնաքարերի առաջացումը, և նյութերով, որոնք մանրէասպան հատկություն ունեն: Այդ պատճառով շատ օգտակար է թեյի մրուրով շփել ատամները:

Լնդերի արյունահոսությունը բուժելուն օգնում են խնձորի, բալի, մասուրի և հաղարջի ճյուղերը: 15-20 սանտիմետրանոց ճյուղ կտրեք և, սկսելով ծայրից, ատամներով ծլեպ-ծլեպ արեք: Կրծոտված կտորները թքեք: Այս գործողությունից հետո 30 րոպե ոչինչ ուտել կամ խմել չի կարեի: Բուժման կուրսը 1 ամիս է (պետք է անել ամեն օր):

Լնդերի բորբոքումները բուժում են երիցուկի և կաթի եփուկով ողողումները. 1 թեյի գդալ երիցուկին ավելացնել 1 բաժակ կաթ, եփել: Դրանով ողողել բերանը` առավոտյան և երեկոյան: Ողողումներ կարելի է անել նաև լորենու ծաղիկների և կաղնու կեղևի (1:1-ի հարաբերությամբ) եփուկով:   


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1566 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ