07:43
Ինչո՞վ է օգտակար ծովի աղը
 

   

 

Ծովի աղի բուժիչ հատկությունների մասին առաջին հիշատակումները Եղել են մ.թ.ա. IV դարում: Այն օգտագործել է նաև Հիպոկրատը: Դրա օգնությամբ կարելի է բուժել ոչ միայն մրսածությունը, այլև նյարդային թեթև խանգարումները, ծովի աղը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, բարելավում մարսողությունը:

Ծովի աղի բաղադրության մեջ առկա կալցիումը, մագնեզիումը, երկաթը, յոդն ու օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ այլ տարրեր նպաստում են սրտանոթային, նյարդային, էնդոկրին, մարսողական և իմունային համակարգերի աշխատանքի բարելավմանը: Ծովի աղն օգտագործվում է ոչ միայն ներքին, այլև արտաքին հիվանդությունները բուժելիս: Հնում միջատների խայթոցից առաջացած քորից ազատվելու, օստեոխոնդրոզի, ռևմատիկ բնույթի ցավերը հանգստացնելու համար օգտագործում էին ծովային կոնյակ, որը պատրաստում էին հետևյալ կերպ. 3/1 ի հարաբերությամբ խառնում Էին կոնյակն ու ծովի աղը, խառնուրդը լավ թափահարում և 1 ժամ անց բուժիչ կոնյակը պատրաստ էր: Ծովի աղն օգտագործվում է նաև դիմահարդարման մեջ. օգնում Է ազատվել ցելյուլիտից: Այն իր ուրույն տեղն է զբաղեցնում նաև խոհարարության մեջ. քանի որ ուտեստներին յուրահատուկ նրբահամություն է պարգևում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1078 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ