19:40
Ի՞նչ անել ստամոքսի բարձր թթվայնության դեպքում
 

   


Ի՞նչ անել ստամոքսի բարձր թթվայնության դեպքումԵթե ձեզ ժամանակ առ ժամանակ անհանգստացնում է ստամոքսի ցավը, նույնիսկ մի գդալ ապուրից ծանրություն եք զգում, հաճախ եք բողոքում փորկապությունից, ստամոքսում այրոց եք զգում, իսկ բերանում` թթվաշ համ, ապա կարելի է ենթադրել, որ ստամոքսահյութի թթվայնությունը բարձր է: Կարգավորեք սննդակարգը, և շատ շուտով դրական փոփոխություն կնկատեք:

Ի՞նչ է խորհուրդ տրվում. անքաշ կաթ, որը կարելի է նաև ավելացնել թեյին, սերուցք, ոչ թթու կաթնաշոռ, խաշած, եփած և խորոված բանջարեղեն, շիլաներ (բացառությամբ` ցորենի), մակարոնեղեն, անյուղ միս և ձկնեղեն, թռչնամիս, ոչ թթվաշ մրգեր` խնձոր, տանձ, բանան:

Ի՞նչ խորհուրդ չի տրվում.
յուղոտ և թանձր արգանակներ (մսի, ձկան և հատկապես` սնկային), հում բանջարեղեն, թթուներ և մարինադներ, սուր համեմունքներով կերակրատեսակներ, ապխտած միս և երշկեղեն, սև հաց, թխվածքաբլիթներ, սառը ըմպելիքներ, պաղպաղակ, ալկոհոլ, ծխախոտ:

Եթե առավոտյան արթնանում եք բերանում տհաճ համի զգացողությամբ, բողոքում եք վատ ախորժակից, հաճախ շունչը չի բավականացնում և սրտխառնոց եք զգում, հավանաբար ստամոքսը թթվածնի պակաս ունի: Որպես կանոն, դա անառողջ կենսակերպի և սխալ սնվելու հետևանք է:

Ի՞նչ է կարելի ուտել և ինչի՞ց պետք է հրաժարվել ստամոքսի ցածր թթվայնության դեպքում:


Թույլատրելի են անյուղ միսը, ձկնեղենը, թռչնամիսը` խաշած, աղացած, կամ թեթևակի տապակած վիճակում (տապակելուց առաջ ալյուրով թաթախել չի կարելի), ինպես նաև` բանջարեղենով, սնկով և մսով ապուրներ, թերխաշ ձու, ձվածեղ, կաթնաթթվային մթերքներ (կաթը` միայն կերակրատեսակների մեջ), լավ եփած շիլաներ, խաշած մակարոնեղեն:
Թույլատրելի չեն սուր և կծու համեմունքները, տապակած կերակուրները, պահածոները, փափուկ հացը և թթխմորից պատրաստած այլ մթերքները, ալկոհոլը, ծխախոտը: 
  


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 5348 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ