01:19 Ի՞նչ անել գեղեցիկ կրծքեր ունենալու համար | |||
Կրծքի գեղեցկությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում հատուկ մարմնամարզություն անել: Ամենահասարակ վարժություններից մեկը դուք կարող եք անել ամեն օր արթնանալուց հետո կամ օրվա ընթացքում մի քանի անգամ: Յեռքերը պահելով կրծքի մակարդակին՝ միացրեք ափերը և սեղմեք իրար՝ որքան հնարավոր է ուժեղ: Դանդաղ հաշվեք մինչև տասը, մկանները թուլացրեք և հետո նորից ափերն ամուր սեղմեք իրար: Այս վարժությունը ցանկալի է կրկնել տասն անգամ: Չոր մերսում Ամեն օր ցնցուղ ընդունելուց առաջ օգտակար է լանջաբացվածքի շրջանը շփել թաթպանիկով կամ հատուկ խոզանակով: Եթե ձեր մաշկը զգայուն է, ավելի լավ է օգտվել դեմքի համար փափուկ խոզանակից: Մերսումը կատարեք թեթև շրջանաձև շարժումներով՝ միշտ վարից վեր ուղղությամբ: Ծովի աղ Կրծքերի տոնոաը բարձրացնելու ամենաարդյունավետ միջոցը ծովի լոգանքն է: Դրանից օգտվելու համար այսօր ամենևին պարտադիր չէ առողջարան մեկնել: Այժմ բագմաթիվ կոսմետիկ ընկերություններ արտադրում են ծովի աղից կամ ջրիմուռներից պատրաստված հավելույթներ, որոնք ավելացվում են լոգարանի ջրին: Բացի այդ, ցանկացած դեղատանը դուք կգտնեք խոշոր բյուրեղներով ծովի աղ: Տաք ջրի մեջ լցրեք 400 գ այդպիսի աղ (չարժե շատ տաք ջրից օգտվել, որովհետև այն բացասաբար է ազդում մաշկի վրա. լուծվում է բնական մաշկային ճարպը, և մաշկը չորանում է), թողեք աղը լուծվի և, ամենահաճելի մտքերին տրվելով՝ ընկղմվեք ջրի մեջ: Չարժե, սակայն, լոգարանի մեջ 15 րոպեից երկար մնալ: Ցեխապատվել Ծովում օգտակար է գրեթե ամեն ինչ: Անգամ ցեխը: Ծովի ցեխի բաղադրության մեջ պարունակվում են հանքային ե կենսախթանիչ նյութեր, որոնք հրաշափ ազդեցություն են ունենում մաշկի վրա, այն դարձնում ավելի առաձգական ու առողջ: Որքան էլ տարօրինակ թվա, ցեխապատվելը լավ մաքրում է լանջաբացվածքի շրջանը: Միայն հիշեք, որ լանջաբացվածքի մակերեսին բուժական ցեխ քսելիս չի կարելի դիպչել պտուկներին, որպեսզի դրանք չբորբոքվեն: Լիֆտինգ Հաջորդաբար սառը և տաք ջրով ցողվելը հնարավորություն է տալիս պահպանելու կրծքերի առաձգականությունը: Այս գործողությունն արդյունավետ է, եթե այն ամեն օր կրկնեք: Ցողվելն ինքնին բարդ չէ. մի քանի րոպեի ընթացքում ջրի շիթով սահուն պտտական շարժումներ՝ յուրաքանչյուր կրծքի շուրջը: Ընդ որում, հարկավոր է միշտ սկսել տաք ջրից և ավարտել սառով: Զրային մերսումը լավացնում է արյան շրջանառությունը, իսկ սառն ինքնին նպաստում է հյոավածքների ամրացմանը: Արդյունքում մաշկի տոնոաը բարձրանում է, ինչը հնարավորություն է տալիս կուրծքը «պրկելու»: Գեղեցիկ կեցվածք Եվ այնուամենայնիվ, անգամ ամենագեղեցիկ կուրծքը կդադարի հիացմունքի առարկա լինելուց, եթե չհետեևք ձեր կեցվածքին: Վհատորեն իջած ոաերը և երեք տակ կորացած մեջքը արագ մոռանալ կտան գեղեցիկ կրծքի մասին: Եվ այսպես: Վերցրեք ծանր գիրք, դրեք ձեր գլխին և մի քանի րոպե այդպես քայլեք սենյակով: Դուք իսկույն կզգաք, որ այդպիսի բեռը գլխին պահելն անհնար է, եթե անգամ մի քիչ կորանաք կամ մեջքը թեքեք: Այնպես որ, այսուհետև ամեն օր կրկնեք այդ պարզունակ հնարքը, մինչև ձեր ճիշտ կեցվածքը բոլորովին սովորական դառնա: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |