19:43
Ի՞նչ անել քթային արյունահոսության դեպքում
 

   

 

Քթային հաճախակի արյունահոսությունները երեխաների մոտ կարող են լինել լուրջ հիվանդությունների ախտանշան, այդ պատճառով անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել բժշկի:

Քթային արյունահոսության պատճառները - ամենից հաճախ քթային արյունահոսությունները պայմանավորված են տեղային պատճառներով, օրինակ'քթի վնասվածքով, լորձաթաղանթի չորությամբ և այլն, - քթային արյունահոսությունների մոտ 20% պայմանավորված է ընդհանուր պատճառներով, օրինակ' հիպերտոնիկ հիվանդությամբ, լեյկոզով, արյան ժառանգական հիվանդություններով: Երեխաների մոտ քթային արյունահոսությունները կարող են լինել լեյկոզի (արյան քաղցկեղի) ախտանշան: Եթե երեխայի մոտ քթային արյունահոսությունները հաճախակի են, ապա շտապ դիմեք բժշկի: Հաճախակի և առատ քթային արյունահոսությունները կարող են հանգեցնել անեմիայի: Առավել հաճախ արյունահոսությունը լինում է քթի միջնապատի դիմացի անոթներից: Արյունահոսությունը սկսվում է անսպասելի և որոշ ժամանակ անց դադարում: Եթե արյունահոսությունը պայմանավորված է ընդհանուր պատճառներով, ապա այն կարող է երկար տևել և հանգեցնել սուր կամ քրոնիկ (հաճախակի և առատ քթային արյունահոսություն) սակավարյունության: Ինչպես դադարեցնելքթային արյունահոսությունը - քթային արյունահոսության ժամանակ չի կարելի գլուխը հետ գցել՝ հնարավոր է խեղդվել, - պետք է նստել ուղիղ, գլուխը կախել առաջ և քթանցքի մեջ դնել թանզիֆի ծալված մի փոքր կտոր, - քթարմատին դնել սառույց, դա կօգնի նեղացնել անոթները, - թանզիֆի կտորը կարելի է թրջել անոթները նեղացնող կաթիլներով՝ անոթները կնեղանան և



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1038 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ