23:03
Հետաքրքիր փաստեր և օգտակար խորհուրդներ քնի մասին
 

   


Սովորաբար կեսօրին ցանկություն է առաջանում ընդարմանալու: Գիտնականները պնդում են, որ 15 րոպեանոց ցերեկային քունը հնարավորություն է տալիս հեշտությամբ հաղթահարել հոգնածությունը և վերականգնել ուժերը: Այդպիսի կարճ հանգիստն առավել օգտակար է, քան հանգստյան օրերի երկարատև քնկոտությունը:

http://www.kiss.am/xarynkar/vol18/f30b21c7656a-1-.jpg

Երկար քունը հաստատապես ազդում է ինքնազգացողության վրա: Երբ մենք 10 ժամից ավել ենք քնում, որպես կանոն արթնանալուց հետո դանդաղկոտության ու ջարդվածության զգացում ենք ունենում:
Քանի՞ ժամ է հարկավոր նորմալ քնի համար:
Մեծամասնությանը սովորաբար բավական է 7-8 ժամը, բայց ոմանք հասցնում են հանգստանալ ավելի կարճ ժամանակահատվածում: Ամենակարևորը` աշխատեք ամեն օր քնել և արթնանալ նույն ժամին, և օրգանիզմը կսովորի այդ տեմպին:
Ննջասենյակը յուրահատուկ տեղ է. չէ՞ որ այդտեղ մենք անցկացնում ենք շաբաթվա մեջ 50 ժամից ավելի: Հենց այդ պատճառով ֆեն – շույի վարպետները խորհուրդ են տալիս սենյակից հավաքել բոլոր ավելորդ իրերը, կարգի բերել, ձայները խլացնել և մոռանալ այն ամենի մասին, ինչ դրսում է մնացել:

Անկարգ վիճակը չի թողնում թուլանալ: Հետևաբար աշխատե'ք, որ ննջարանում ամեն ինչ միշտ իր տեղում լինի և ոչինչ աշխատանքի մասին չհիշեցնի` ո'չ հագուստը, ո'չ համակարգիչը և ո'չ էլ աշխատանքային թղթերը:

Երբեք մի' զբաղվեք հարաբերությունների պարզաբանմամբ կամ որևէ խնդրի լուծմամբ անկողնում: Այդ վայրը զերծ պետք է լինի ցանկացած սթրեսից ու ցնցումից:

Անպայման օդափոխեք սենյակը, որտեղ քնում եք: Իդեալականջերմաստիճանը ննջասենյակում պետք է լինի մոտ 16 աստիճան:

http://www.kiss.am/xarynkar/vol18/f30b21c7656a-1-.jpg

Ամեն երեկո անջատեք հեռախոսը և բջջային հեռախոսը դրեք անձայն ռեժիմի վրա:
Անկողնու սպիտակեղենի և պատերի շատ վառ գույնը կարող է անհանգստության պատճառ դառնալ և վանել քունը: Աշխատեք ննջարանի համար ընտրել չեզոք գույներ` նուրբ մանուշակագույն, վարդագույն և մարմնագույն գուներանգներ:
Վառ լուսավորումը, ճիշտ այնպես, ինչպես կտրուկ ձայները, չպետք է խանգարեն ձեր ննջասենյակի հանգիստը: Պետք է նշել, սակայն, որ հանգիստ մեղեդին և հեռուստացույցը շատերի համար են հանդիսանում քնաբեր միջոցներ:
Նարդոսի, վարդի, վանիլի և դարչինի բույրերը հանգստացնող յուրահատկություն ունեն: Վառեք ննջասենյակում անուշաբույր մոմեր, և թող այդ բույրը ձեզ մոտ հանգստավետության զգացում առաջացնի:

Հաճելի հոգնությունը ֆիզիկական աշխատանքից հետո հիմնականում ամուր և առողջ քնի գրավական է: Բայց գերհոգնությունը և երեկոյան ծանրաբեռնվածությունը խանգարում են թուլանալուն և հանգիստը վայելելուն: Աշխատե'ք ամեն օր դրսում լինել: Հետազոտությունները գալիս են ապացուցելու, որ արևի ճառագայթները և մաքուր օդը նպաստում են ամուր և առողջ քնին:


Հետաքրքիր փաստեր և օգտակար խորհուրդներ քնի մասին
Հրաժարվե'ք ուշ ընթրիքից: Այն ամենը, ինչ մենք ուտում և խմում ենք երեկոյան, անպայման քնի վրա ազդում է: Մսոտ և յուզոտ կերակուրը երեկոյան ավելի դժվար է յուրացվում օրգանիզմի կողմից, քան ցերեկը:
Կոֆեինը անհանգստության և գրգռվածության առիթ է դառնում, և դա մի քանի ժամ կարող է տևել: Այդ պատճառով ընթրիքից հետո աշխատեք թեյ, սուրճ կամ կակաո չխմել:
Ալկոհոլը հանգստացնող ազդեցություն է ունենում, բայց չի նպաստում ամուր քնելուն: Բացի այդ, սպիրտային ըմպելիքները միզամուղ հատկություն ունեն և ոչ միայն ստիպում են ավելորդ անգամ վեր կենալ գիշերը, այլև կնճիռների առաջացման պատճառ են դառնում:
Պանիրը, կարտոֆիլը, ընկույզը, միսը չափազանց ծանր ուտելիքներ են երեկոյի համար: Նախընտրելի են մրգերը կամ 1 բաճակ տաք կաթը:
    
Պատրաստեք հանգստացնող ընպելիք. վալերիանա, հազարտերևուկ, անանուխ (դաղձ), ուրց: Խմեք քնելուց 1 ժամ առաջ:
Խուսափե'ք շատ կծու կամ աղի կերակուրից 4 – 5 ժամ քնից առաջ:
Կանաչ բանջարեղենը, արևածաղիկը և շոկոլադը նպաստում են թուլանալուն և հանստավետության զգացում են առաջացնում, բայց աշխատե'ք երեկոյան սնվելը չդարձնել սովորություն:

Երեկոյան գեղեցկություն

Գիշերը մեր մաշկը առավել զգայուն է դառնում: Երեկոյան քսուքների և մաքրող միջոցների ընտրությունը կատարելիս եղեք զգուշավոր. դրանից է կախված ձեր մաշկի արտաքին տեսքը առավոտյան:
Մաքրե'ք երեսի մաշկը քնելուց առաջ. կեղտը և մաշկի արտադրած յուղը գիշերը խանգարում են շնչառությանը: Մաշկն առավել նրբազգաց է դառնում քսուքների ակտիվ բաղադրիչների հանդեպ հատկապես կեսգիշերին և գիշերվա ժամը 4-ին:
Անպայման է հարթեցնող գիշերային քսուքի օգտագործումը քնից առաջ:
Մի’ քսեք չափից ավելի շատ քսուք, որը կարող է առավոտյան բորբոքումների առիթ դառնալ:

Տաք լոգանքը թուլացնում է մկանները և օգնում հանգստանալ ծանր օրվանից հետո: Իսկ նարդոսի կամ վարդի յուղի մի քանի կաթիլը կնախապատրաստեն հանգիստ ու անուշ քնի:
Շփեք մարմինը տաք սրբիչով. դա օգնում է հանգստանալ և նախապատրաստվել հանգստի: Մի’ անտեսեք մաշկի մաքրումը երեկոյան և քսուքի օգտագործումը:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 2515 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ