06:43
Հենց այսօրվանից դադարեցրեք նստակյաց ապրելակերպը, այլապես...
 

   

 

Հայտնի է, որ նստակյաց կենսակերպը հանգեցնում է ճարպակալման, և, որպես հետևանք՝ նաև շաքարախտի, բարձր ճնշման ու հոդերի վնասվածքների: Սակայն այժմ գիտնականները պնդում են, որ ֆիզիկական ակտիվության պակասն առանձին հիվանդություն է:

Մայքլ Ջոյները՝ Մայո կլինիկայից, հանգել է այն համոզման, որ մարդիկ, ովքեր ի վիճակի չեն իրենց ստիպել պարապել երկար ժամանակ, վնասում են իրենց առողջությանն անկախ քաշից: Մարմնում սկսվում են հատուկ գործընթացներ: Ֆիզիկական ճնշման արդյունքում սրտի աշխատանքը զգալիորեն արագանում է, ոսկորները թուլանում են, մկաններն այրվում են, նվազում է արյան ծավալն ու դիմացկունության ցուցանիշը:

Այդ պատճառով որոշ ժամանակ պարապելուց հետո մարդն արագ կորցնում է ուժերը, ինչը ստիպում է նրան դադարեցնել պարապմունքները: Ջոյները խորհուրդ է տալիս պարապել չցանկանալունու դեմ պայքարել այնպես, ինչպես ծխելու կամ հարբած մեքենա վարելու դեմ՝ քարոզչական աշխատանքներ իրականացնել ու տարբեր միջոցներ ձեռնարկել: Ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակն ահրաժեշտ է բուժել որպես առանձին հիվանդություն, այլ ոչ թե որպես հիմնական հիվանդության պատճառ կամ հետևանք: Որպեսզի փոփոխությունները զգալի դառնան, մասնագետը խորհուրդ է տալիս շաբաթական առնվազն երեք անգամ գոնե 10 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններին:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1147 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ